Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել պատգամավորի մահվան կապակցությամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ չի հասնելու ոչ արտահերթ , ոչ հերթական ընտրությունների, հեռացնելու ենք. Արա Ռոստոմյան | Վթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ պատգամավորը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պшտերшզմից 5 պակաս Նիկոլը Աննայի հետ կրկեսով շրջում է. Աստղիկ Գալեյան | «Դահլիճը, որտեղ պիտի կայանար ներկայացումը, գտնվում է Փասադենայում». Մենչը չեղարկել է «Մենչի վերջը» մոնոներկայացումը | Ազատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվել | Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխին ջուր եմ լցրել, ուզենայի վնասեի՝ վզին կճտցնեի, կապտակեի, կթքեի երեսին | Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը, հաղթահարելով բոլոր մարտահրավերները. Դանիելյան | Խոշոր հրդեհ՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ ավտոմեքենա է այրվել | Սևանա լճում ձկնագողության դեպքեր են հայտնաբերվել | Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել | Գործարկվել է Ադրբեջանում պահվnղ հայերի վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խпւլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին | Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը

Լրահոս

Սիրիան ուժասպառ է և վտանգ չի ներկայացնում հարևանների կամ Արևմուտքի համար. ալ Ջուլանի

Սիրիայում դե ֆակտո իշխանության եկած Ահմեդ ալ Շարաան, որը հայտնի է նաև որպես Աբու Մուհամեդ ալ Ջուլանի, հայտարարել է, որ երկիրն ուժասպառ է եղել պատերազմից և վտանգ չի ներկայացնում հարևանների կամ Արևմուտքի համար: Նա այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում:

Նա նաև կոչ է արել չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները:

«Այժմ, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, պատժամիջոցները պետք է հանվեն, քանի որ դրանք ուղղված էին հին ռեժիմի դեմ, չպետք է նույն կերպ վարվել զոհի և ճնշողի հետ»,- ասել է նա։

Շարաան առաջնորդել է նոյեմբերի վերջին սկսված և դեկտեմբերի 8-ին Բաշար ալ Ասադի իշխանության տապալմամբ ավարտված կայծակնային հարձակումը: Նա «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման առաջնորդն է:

Նրա խոսքով՝ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը պետք է հեռացվի ահաբեկչական խմբավորումների ցանկից: Այն ահաբեկչական է ճանաչվել ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից, քանի որ եղել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման մի թևը, սակայն դրանից անջատվել է 2016 թվականին:

Շարաան պնդել է, թե  «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ն ահաբեկչական խմբավորում չէ, քանի որ չի թիրախավորել խաղաղ բնակիչներին կամ քաղաքացիական տարածքները: Իրականում նրանք իրենց համարում են Ասադի ռեժիմի հանցագործությունների զոհ։

Շարաան հերքել է, որ ցանկանում է Սիրիան վերածել Աֆղանստանի տարբերակի։

Նրա խոսքով՝ Սիրիան ու Աֆղանստանը շատ տարբեր են. Աֆղանստանում ցեղային հասարակություն էր, իսկ Սիրիայում, նրա խոսքով, այլ մտածելակերպ է:

Շարաան նաև ասել է, որ կողմ է կանանց կրթություն ստանալուն:

«Մենք Իդլիբում համալսարաններ ունենք ավելի քան ութ տարի»,- ասել է Շարաան՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիս-արևմտյան նահանգը, որը 2011 թվականից ի վեր գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո:

«Կարծում եմ՝ բուհերում կանանց տոկոսը 60%-ից ավելի է»։

Իսկ այն հարցին, թե արդյոք կթույլատրվի ալկոհոլ օգտագործելը, Շարաան ասել է. «Շատ բաներ կան, որոնց մասին ես ուղղակի իրավունք չունեմ խոսելու, քանի որ դրանք իրավական խնդիրներ են»:

Նա հավելել է, որ լինելու է «իրավաբանական փորձագետների սիրիական կոմիտե՝ սահմանադրություն գրելու համար»:

«Նրանք կորոշեն: Եվ ցանկացած ղեկավար կամ նախագահ պետք է հետևի օրենքին», — եզրափակել է ապստամբների ղեկավարը:

BBC-ն նկատում է, որ շատ սիրիացիներ չեն հավատում նրան։ Սիրիայի նոր կառավարիչների գործողություններն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ցույց կտան, թե ինչպիսի երկիր են նրանք ցանկանում դարձնել Սիրիան և ինչպես են ցանկանում կառավարել այն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031