Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Լրահոս

Այն համայնքներում, որտեղ կհրաժարվեն կիրառել ծառայողական մեքենաները կրճատելու մասին մեր որոշումը, սուբվենցիոն ծրագրերի սահմանափակում կլինի. Փաշինյան

Մարզերում միայն սուբվենցիոն ծրագրերով մոտավորապես 130-140 միլիոն դոլարի ներդրում ենք արել մի տարվա ընթացքում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության մեր նախորդ տարիների ցուցանիշները, պլյուս-մինուս, էլի այդպիսին են եղել: Կարող ենք ասել, որ այս ներդրումներն արվում են առաջին հերթին կառավարության կողմից, իհարկե նաև համայնքների կողմից, բայց եկեք չմոռանանք նաև, որ համայնքների բյուջեների մի զգալի մասը նույնպես ձևավորվում է պետական բյուջեից հատկացված միջոցներով: Երկար ժամանակ մենք խոսել ենք տարածքային համաչափ զարգացման մասին և սա այն ամենաարդյունավետ գործիքներից մեկն է, որ տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ենք անում։

Կրկին ուզում եմ հիշեցնել մեր բոլոր համայնքների հարգելի ղեկավարներին, որ ծառայողական ավտոմեքենաների գծով այն որոշումը, որ մենք կայացրել ենք, շարունակում է մնալ ուժի մեջ և այն սկզբունքը, որ ես առաջադրել եմ, բոլոր համայնքներում պետք է կիրառվի առանց բացառության»,- ասաց նա:

Փաշինյանը չբացառեց, որ կլինեն համայնքներ, որոնք կհրաժարվեն դա իրականացնել:

«Այն համայնքները, ովքեր չեն ուզենա կիրառել, դրան համապատասխան հետևանք կհետևի, այսինքն սուբվենցիոն ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն, այդ պարագայում թող համայնքների ղեկավարները իրենց համայնքների բնակիչների հետ պարզաբանեն այդ հարցը, թե որն է ավելի մեծ և կարևոր առաջնահերթությունը։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ առնվազն համայնքների ղեկավարների մեծամասնությունը այդ ճանապարհով կգնա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031