Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի | Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ | Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | ՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ | Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձե | Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է անում չխոչընդոտել ֆրանսիական ընկերությունների զարգացմանը | ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի. Թաթոյան | Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը | Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու | Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ

Լրահոս

Ես պարոն Փաշինյանի արած աշխատանքից և գաղափարախոսությունից շատ գոհ եմ, բայց անթերի ղեկավար, մարդ չի լինում. Դավիթ Առուշանյան

Կողմ եմ, որ ծառայողական մեքենաները կրճատվեն, բայց նաև կողմ եմ, որ մնան այն մեքենաները, որոնք իրականում ծառայում են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով Փաշինյնաի հայտարարությանը, թե պետք է ծառայողական մեքենանարեը կրճատեն մարզպետարանները, այլապես սուբվենցիաները կկրճատվեն:

«Ես կարող եմ տրամաբանել, թե վարչապետը նկատի ուներ, եթե համայնքում ֆինանսական խնդիր չկա, որ կարող ենք նաև ծառայողական մեքենաների հետ քանակը պահել, ուրեմն սուբվենցիոն ծրագրերի խնդիր էլ պիտի չլինի։ Ես այդ ձևով կարող եմ մեկնաբանել, մեր կառավարությունը երբեք որևիցե մեկին չի վախեցնում, մեր կառավարությունը միշտ համագործակցում է»,- ասաց նա:

Առուշանյանը նաև կողմ էր վարչապետի այն հայտարարության հետ, որ եթե ծրագրերի ժամկետները խախտվեն, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը:

«Միանշանակ կողմ եմ ու համաձայն եմ, այո, եթե ծրագրին տրված են ավարտման ժամկետներ, այդ ժամկետները պիտի պահպանվեն: Եվ այո, ես էլ եմ ասում` խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն այդ ժամկետները խախտողները»,- նշեց նա:

Նա նաև շեշտեց, որ գոհ է Նիկոլ Փաշինյանի աշխատանքից բայց և նշեց, որ անթերի ղեկավար չի լինում:

«Ես պարոն Փաշինյանի արած աշխատանքից և գաղափարախոսությունից շատ գոհ եմ: Անթերի ղեկավար չի լինում, ժողովուրդ ջան, մենք բոլորս թերություններ ունենք»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև