Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել պատգամավորի մահվան կապակցությամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ չի հասնելու ոչ արտահերթ , ոչ հերթական ընտրությունների, հեռացնելու ենք. Արա Ռոստոմյան | Վթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ պատգամավորը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պшտերшզմից 5 պակաս Նիկոլը Աննայի հետ կրկեսով շրջում է. Աստղիկ Գալեյան | «Դահլիճը, որտեղ պիտի կայանար ներկայացումը, գտնվում է Փասադենայում». Մենչը չեղարկել է «Մենչի վերջը» մոնոներկայացումը | Ազատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվել | Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխին ջուր եմ լցրել, ուզենայի վնասեի՝ վզին կճտցնեի, կապտակեի, կթքեի երեսին | Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը, հաղթահարելով բոլոր մարտահրավերները. Դանիելյան | Խոշոր հրդեհ՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ ավտոմեքենա է այրվել | Սևանա լճում ձկնագողության դեպքեր են հայտնաբերվել | Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել | Գործարկվել է Ադրբեջանում պահվnղ հայերի վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խпւլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին | Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը

Լրահոս

Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում, կամ՝ «ծերուկն անտանելի է դարձել». Խամոյան

Աժ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Ագնեսա Խամոյանը գրել է.

«Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում, կամ՝ «ծերուկն անտանելի է դարձել»

Բազմաթիվ նշումներով, դիտարկումներով ու հարցադրումներով այս թղթերը, որ տեսնում եք աշխատանքային սեղանիս, այսօր պետք է ներկայացնեի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, ուր քննարկվում էր թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2025-2027թթ․ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը։
Դպրոցականների կամավոր սկրինինգից մինչեւ կալանավորների շրջանում թմրանյութերի չարաշահման կանխարգելմանն առնչվող բազմաթիվ հարցեր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի եւ յուր ենթակաների հետ քննարկելու իրավունքից պարզապես զրկվեցի զուտ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այդպես էլ չբավարաված անձնական ամբիցիաների պատճառով․ վերջինս պարզապես հայտարարեց, թե հանձնաժողովի փակ քննարկմանը չեմ կարող մասնակցել։
Հիշեցնեմ, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով «Պատգամավորն իրավունք ունի ելույթներ ունենալու, հարցեր տալու եւ առաջարկներ ներկայացնելու ԱԺ, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաեւ խորհրդարանական լսումներում»։
Իսկ փակ քննարկման դեպքում, հանձնաժողովի նախագահն ազատ Է ընդգրկել այս կամ այն անձին, առավել եւս պատգամավորի։
Նշեմ, որ նույն Անդրանիկ Քոչարյանը եւ բազմաթիվ ՔՊ-ական պատգամավորներ մասնակցել են Պետաիրավական հանձնաժողովի այն փակ քննարկմանը, որի ժամանակ ներկայացվել է իմ կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է իրավապահ, ուժային համակարգի ծառայողների թմրաթեստավորումում։
Այդ քննարկմանը ներկա էր ոչ միայն ուժայինների ղեկավար կազմը, այլ նաեւ ՔՊ-ական պատգամավորներ (ոչ հանձնաժողովի անդամ), այդ թվում նույն Անդրանիկ Քոչարյանը, որի ո՛չ մասնակցության, ո՛չ էլ առավել եւս հարցադրումների մասով որեւէ առարկություն չեմ ներկայացրել։
Առաջին հայացքից գուցե փոքր, բայց իրականում շատ կարեւոր այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ նոր նշաձող է սահմանում ժողովրդավարության բաստիոնը կամ ինչպես կասեր հայտնի ֆիլմում՝ «ծերուկն անտանելի է դարձել»:
Հ․Գ․ Հետաքրքիր է, թե ինչ կարծիք ունեն կատարվածի մասին ամենատարբեր առիթներով ընդդիմության կողմից քննարկումներին մասնակցելու կարեւորության մասին ահազանգող ՔՊ-ականները (եւ հատկապես հանձնաժողովի անդամները)»։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031