Ինչ իրավիճակ է ճանապարհներին | ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից | Ես էլ ասեմ՝ կողմ ըլլալով դեմ եք, դեմ ըլլալով՝ կողմ եք, Դուք հո դաշնակցակա՞ն չեք, դուրներդ կգա՞. լեզվակռիվ` ԱԺ-ում | Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ․ Մեսրոպ Մանուկյան | Սխալ հաշվարկված գույքահարկի տույժերն ու տագանքները քաղաքացիները չեն վճարի. Կադաստրի կոմիտեի նախագահ | Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | Իշխանությունը չմասնակցեց ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեց | Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ Հովասափյան | ՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր | Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան | Նիկոլ Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի (տեսանյութ) | ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով

Լրահոս

ՔՊ-ում իրար դեմ են դուրս եկել, ինքնաոչնչացման գործընթաց է սկսվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է, խմբավորումների են բաժանվել, իրար դեմ դուրս եկել, ինքնաոչնչացման գործընթաց է սկսվել։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն է թիմը մաքրում անհնազանդներից, կուսակիցներին իրար դեմ հանում` «ինքնաքննադատության» հայտնի նիստերով, որոշ պատգամավորների գաղտնի հանձնարարում է մյուսների կոռուպցիոն գործունեության մասին բարձրաձայնել:

Մյուս կողմից՝ սորոսական թեւն է աննախադեպ ակտիվացել, եւ պահանջում են Փաշինյանից` թիմից վռնդել բոլոր այն ՔՊ-ականներին, որոնք կուսակցության ակտիվի նիստերին խոսում են կոռուպցիայի մասին, մեղադրանքներ են հնչեցնում յուրայինների հասցեին` թիմին վնասելով։ Մեզ պատմեցին, որ Հերիքնազ Տիգրանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը եւ այլք, կազմակերպված առաջ են տանում այն գիծը, որ ովքեր թիմում կոռուպցիայի ու կոռուպցիոներների մասին են խոսում, հենց նրանք էլ մամուլին արտահոսքեր են կազմակերպել ու դավաճան են` պետք է հեռացվեն կուսակցությունից:

Հատկապես ակտիվ պայքար են մղում Արփի Դավոյանին, Լուսինե Բադալյանին, Արմեն Խաչատրյանին, Հայկ Սարգսյանին չեզոքացնելու ուղղությամբ։ Թիմում այս խմբակի պահվածքը տարակուսանքի տեղիք է տվել, չէ՞ որ այս զանգվածն էր ժամանակին կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, այսօր, փաստորեն, դեմ են, որ այդ մասին անգամ քննարկեն։ Ոմանք դավադրապաշտական թեզեր են առաջ քաշում, թե գուցե սորոսականները դեմ են, որ կոռուպցիան քանդի նիկոլական թեւը, եւ իրենք ամբողջ թիմով գան իշխանության»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև