Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի | Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ | Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | ՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ | Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձե | Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է անում չխոչընդոտել ֆրանսիական ընկերությունների զարգացմանը | ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի. Թաթոյան | Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը | Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու | Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ | 6-րդ ուսումնարանի լսարանում 16 տարեկան անչափահասի են դшնակահարել

Լրահոս

Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով ճնշել Իսրայելին. Էրդողան

Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով Իսրայելին ճնշել և ստիպել նրան գործել օրենքին համապատասխան, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Իսրայելն իր համար կանոն է դարձրել խախտել միջազգային իրավունքը։ Նրանք ոտնահարեցին միջազգային իրավունքը Գազայում, իսկ աշխարհը լռեց։ Նրանք գրավեցին ինքնիշխան պետության տարածքը Լիբանանում և արյուն թափեցին, և աշխարհը նորից լուռ էր։ Այսօր Սիրիան է ենթարկվում Իսրայելի անխոհեմությանը: Գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1967 թվականի 242 բանաձևն Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների օկուպացման վերաբերյալ: Բանաձևը դատապարտում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների օկուպացիան և պահանջում է նրա հեռացումը տարածքից։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի այս բանաձևը հիշեցնելու և կյանքի կոչելու համար»,- Կահիրեից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել բոլոր միջազգային մեխանիզմները, որպեսզի Իսրայելը չշահի Սիրիայում ստեղծված իրավիճակից։

«Իսկ այս հարցում արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն, պարզապես պետք է կանգնեցնեն Իսրայելին։ Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի օկուպացիայի անընդունելիությունը պետք է հնարավորինս բարձրաձայն արտահայտվի»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանն ընդգծել է, որ «իսրայելական ագրեսիան, որը մշտապես սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, պետք է դադարեցնել, քանի դեռ ուշ չէ»:

«Հակառակ դեպքում, վաղն իսրայելական բումերանգը կուղղվի նրանց, ովքեր ցանկացած պարագայում աջակցում են նրան: Նրանք, ովքեր երեկ ուշադրություն չդարձրին մեր զգուշացումներին, այսօր հասկացան, որ մենք ճշմարտությունն ենք ասում: Եվ որպեսզի վաղ չզղջան դրա համար, խորհուրդ եմ տալիս ընդունել, հաշվի առնել այն նախազգուշացումները, որոնք այսօր արել ենք և ձեռնարկել անհրաժեշտ քայլերը»,- ասել է Էրդողանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև