ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ են անելու ԱՄՆ սահմանային պարեկները Հայաստանում | ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ դեպքում Սուրեն Պապիկյանը կրակելու հրաման կտա | Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Hetq | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիսում եմ վարչապետի մոտեցումը` պետք չէ բանակը արհեստականորեն սրբագործել, հաճախ մանիպուլացվում է սա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքանով կպաշտպանի ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը Հայաստանին. հարց ՝ Պապիկյանին | «Ամեն ինչ անում եմ, որ բարձր տոնայնությամբ չխոսեմ երեխայի հետ». Լուսինե Թովմասյան | Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնшսպшն եղել | Ոչ մի երկիր չպետք է միջամտի Սիրիայի գործերին. Էրդողան | ՈՒՂԻՂ. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսը | Ապակի, միջատ՝ «Արտֆուդ»-ի պահածոներում. տնտեսավարողը կզգուշացվի, արտադրությունում վերահսկողական միջոցառում կիրականացվի | Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե’ ՌԴ-ի, թե’ Արևմուտքի, թե’ Իրանի հետ. Լևոն Զուրաբյան | «Արդեն 25 տարի է մեզ հետ չես». Լիլիթ Կարապետյանը եղբոր լուսանկարն է հրապարակել | Կիսիլյովի հաղորդումը կարող է արգելվել ՀՀ-ում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. Հայրապետյանը ՌԴ-ին բողոքի նոտայի մասին | Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ Զաքարյան

Լրահոս

Իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդհանուր առումով ըմբռնում կա, որևէ երաշխիք չեն ստեղծում խաղաղության հաստատման առումով. Տիգրան Աբրահամյան

Ներկայիս իրողությունները, առավել քան երբևէ, ապացուցում են, որ երբ որևէ երկիր մյուսի նկատմամբ ագրեսիայի դիմելու նպատակ և հնարավորություն ունի ո´չ սահմանադրությանն է նայում, ո´չ միջազգային իրավունքին, ո´չ էլ երկկողմ, բազմակողմ միջազգային պայմանագրերին:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ի դեպ, Ադրբեջանի նախագահը, բազմիցս, բաց տեքստով ասել է, որ միջազգային հարաբերություններում գերիշխողը ուժն է, այլ ոչ թե միջազգային իրավունքը` չթաքցնելով, որ այդ սկզբունքով է շարժվում:

Ինչ փորձել է Բաքուն անել մինչև 2018 թվականը` ակտիվ դիվերսիոն պատերազմների, սադրանքների, արկածախնդրության միջոցով` բերանին կերել է և դառնությունը մինչև հիմա ադրբեջանական վերնախավի մոտ հետք է թողել:

Օրինակ` ադրբեջանական մամուլում Սերժ Սարգսյանի մասին բազում քարոզչական հոդվածներն ու հայտարարությունները դրա վկայությունն են: Կարծես բանակցությունները կամ կռիվը նախագահ Սարգսյանի հետ է:

Ինչևէ, այս համատեքստում, փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդհանուր առումով ըմբռնում կա կամ հարցերի հիմնական մասը համաձայնեցված է, որևէ երաշխիք չեն ստեղծում խաղաղության հաստատման կամ Հայաստանի նկատմամբ սպառնալիքների չեզոքացման առումով»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև