ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով | Հարցը սա է՝ ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգը զարգանա, թե ուզում ենք ունենալ իկարուսներ, գազելներ, հետո` հուսահատության գազելներ. Փաշինյանը՝ նոր համակարգի մասին | Կենտրոնական բանկը կարևոր հայտարարություն է տարածել | Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան | Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ | Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել | Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քայլող վտանգ ես, աղջիկ ջան»․ Անդրանիկ Քոչարյանը վախեցած է | Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին | ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ | Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը | «Շատ ես հպարտանալու քո Անահիտով, խոստանում եմ». Անահիտ Հակոբյանը մանկության լուսանկարներից է հրապարակել | Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Հովիկ Աղազարյանի կնոջմահը կապ ունի իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ | ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լրահոս

Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, հասնելու ենք վերջնարդյունքին, սա ջղերի ու նյարդերի պայքար է. Բագրատ Սրբազան

Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, հասնելու ենք վերջնարդյունքին, սա ջղերի ու նյարդերի պայքար է:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Չափազանց կարևոր է մեզ համար, թե ինչպես ենք առաջ շարժվելու, գործելու, ապրելու։ Մենք գտնվում ենք պատերազմի մեջ, առաջին հերթին հոգևոր ճակատամարտի մեջ։ Ոչ թե նյութական պատերազմի մասին է, այլ առաջին հերթին հոգևոր պատերազմի։ Մենք կհաղթենք այն ժամանակ, երբ կհաղթենք հոգևոր դաշտում։

Մեր կռիվը, պատերազմն արժեքների մասին է, առանց այդ փոփոխությունների, յուրաքանչյուր այլ փոփոխություն, արժեք չեն ունենալու մեզ համար։

Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակի, երբ ամեն օրը մեզ համար զանազան մարտահրավերներով լեցուն է, դրանք մեկը մյուսին հաջորդելով ոչ միայն ներքին են, նաև արտաքին են։

Բոլորի ակնկալիքն է, թե երբ ենք հեռացնելու այս չարիքին։ Մարդիկ այլևս չեն հարցնում՝ հնարավոր է, թե անհնար, այլ գիտակցում են, որ հրամայական է, պահանջ։ Մենք խոստացել ենք իրականացնել այդ պահանջը»,- նշել է Սրբազանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև