ԵՄ-ի հետ ծրագրերը մեզ օգնել են Արցախից տեղահանվածների հումանիտար աջակցության ծրագրերն իրականացնել. նախարար | Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր մաքսային միությունների, անհամատեղելի են. Արտակ Զեյնալյան | Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի | Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ | Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | ՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ | Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձե | Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է անում չխոչընդոտել ֆրանսիական ընկերությունների զարգացմանը | ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի. Թաթոյան | Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

Լրահոս

Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում

Մի քանի օր առաջ թշնամի երկրի առաջնորդ Իլհամ Ալիևը մի շարք հայտարարություններ արեց։ Առաջինը, որ իր կողմից օկուպացված Արցախում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիները սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից, և երկրորդ 300 հազար ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն Հայաստանում։

ՆԳՆ-ի միգրացիոն ծառայությունից, ի պատասխան MediaHub-ի հարցման հայտնել էին հետևյալը․ «Ձեր հարցման առնչությամբ հայտնում ենք, որ նմանատիպ դիմումներ ՀՀ ՆԳՆ ՄՔԾ-ն չի ստացել։ Նման ընթացակարգեր ՀՀ-ում գոյություն չունեն»։

Արդյո՞ք Ալիևը ստել է այս հարցի վերաբերյալ, իսկ մյուսի՞, ինչպե՞ս են ապրում հայերն ադրբեջանցիների հետ օկուպացված Ստեփանակերտում։

MediaHub-ի հետ զրույցում Ստեփանակերտում մնացած հայերից մեկի դուստրը նշել է, որ Ադրբեջանի  աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության հոգածության ներքո են գտնվում հայերը։

«Կա ընդհանուր ճաշարան Ստեփանակերտի նախկին «Դղյակ» հյուրանոցում, որտեղ բոլորին օրը 3 անգամ սնունդ են տալիս, նաև միրգ, քաղցրեղեն, սուրճ և այլն։ Ամսվա ընթացքում ստանում են 200$, ադրբեջանական մանաթով են ստանում գումարը, որը համարժեք է 200$–ի»,- նշել է Ստեփանակերտում մնացածի դուստրը։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի խանութներից ևս կարող են  օգտվել հայերը, բայց, այդուհանդերձ, թե՛ իր հոր, թե՛ Ստեփանակերտում մնացած մյուս 13 հոգու շարժը սահմանափակ է։

«Իրենք չեն կարող հանգիստ, երբ ուզեն դուրս գալ, հատուկ ժամերի միայն կարող են դուրս գալ,  քաղաքից դուրս չեն կարող գնալ, և եթե անգամ մի տեղ գնում են, ապա ոստիկանների ուղեկցությամբ։ Ստեփանակերտում արդեն շինարարական մեծ խմբեր են աշխատում, ինչպես նաև, բազմաթիվ զինվորականներ կան, դրա համար էլ ազգությամբ հայերին չեն թողնում ազատ տեղաշարժվել»,– հավելել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև