Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը բյուջետային պարտավորությունների տապալում է որակում քաղաքապետի խոսնակի տարածած հայտարարությունը։

«Ապիկարներ մշտական։

Այսօր Երևանի քաղաքապետարանի մի փոքրիկ պաշտոնյա հայտարարեց,որ միասնական տոմսային համակարգի ներդնումը հետաձգվում է մեկ ամսով եվ 2025 թվականի հունվարի մեկից այլևս 100 դրամանոց մետաղադրամներ չեն ընդունվելու։ Հասկացաք սրանց կառավարման ապուշությունը։

Մանրամասն քննարկենք։

1.Փաստացի մի քանի հազար աշխատակից ունեցող քաղաքապետարանը հերթական անգամ տապալում է միասնական տոմսային համակարգի ներդնումը։ Այո սա հետաձգել չէ, սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է, սա բյուջետային պարտավորությունների տապալում է, սա Tellcell  հետ աշխատանքի տապալում է։ Եվ սա առաջին դեպքը չէ։ 2024 թվականի սկզբից հայտարարել էին, որ միասնական տոմսային համակարգը կներդրվի սեպտեմբերի մեկից եվ տապալել էին ամբողջ աշխատանքը։

2. Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի։ Եթե դրամարկղերը մի քանի ամսից  հեռացվելու էին, ապա ինչու էին դրանք գնվել քաղաքի բյուջեի միջոցներով։ Մոտ 1000 հատ դրամարկղերը ձեռք էին բերվել  բավականին կլորիկ գումարով եվ այդ իրերի ձեռքբերման մրցույթը կարծես թէ  շահել էր ներկա  քպ պաշտոնյաներից մեկի հետ փոխկապակցված ձեռնարկությունը։ Հիմա այդ դրամարկղերը դեն են նետվելու։ Ո՞վ է պատասխան տալու այդ բացթողման համար: Թե՞ արդեն հիսուն մլն դրամը փող չէ: Քանի որ հեղափոխական ապիկարները միայն  փողի լեզուն են հասկանում, առաջարկում եմ հետայսու ԱԺ, Երեվանի քաղաքապետարանում ,կառավարությունում աշխատավարձ եվ պարգևավճար  վճարել միայն համարժեք դրամ արկղերով։ Օրինակ , եթե մի մանուկ պաշտոնյա ստանում է մեկ միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ, ապա հունվարի մեկից հետո նրան գումարի փոխարեն տալ քսան հատ դրամարկղ եվ գործընթացը շարունակել մինչև դեն նետվող դրամարկղերի վերջնական սպառումը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031