Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, սա սուտ է. Հայկ Մարության | Սիսիանում տղամարդը նռնшկ է նետել բնակչի տան ուղղությամբ | Բոլորս էլ սխալվում ենք. Ալեն Սիմոնյանը՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է» գրառման մասին | Ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ | Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան | ՈւՂԻՂ. Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս | Ինչ իրավիճակ է ճանապարհներին | ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից | Ես էլ ասեմ՝ կողմ ըլլալով դեմ եք, դեմ ըլլալով՝ կողմ եք, Դուք հո դաշնակցակա՞ն չեք, դուրներդ կգա՞. լեզվակռիվ` ԱԺ-ում | Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ․ Մեսրոպ Մանուկյան | Սխալ հաշվարկված գույքահարկի տույժերն ու տագանքները քաղաքացիները չեն վճարի. Կադաստրի կոմիտեի նախագահ | Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Լրահոս

ՄԻՊ-ը կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը ՀՀ-ում. մարտահրավերներ և լուծումներ» քննարկում

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ դեկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը ԵԽ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում։

Քննարկման առարկա են դարձել դավանանքի կամ համոզմունքների հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր։

Միջոցառման ընթացքում վեր են հանվել այլընտրանքային ծառայության վերաբերյալ իրավակարգավորումների և պրակտիկայի լավարկման հնարավոր քայլերը, ներկայացվել՝ Հայաստանում այլընտրանքային ծառայության հետ կապված մարտահրավերներն ու լուծումները և այդ համատեքստում միջազգային իրավական չափորոշիչները:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն հանդես են եկել բացման խոսքով:

Շնորհակալություն հայտնելով  ԵԽ երևանյան գրասենյակին այս կարևոր միջոցառումը կազմակերպելու համար՝ Պաշտպանը նշել է, որ այլընտրանքային ծառայության հետ կապված բոլոր հարցերը թեև շատ կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից, բայց հաճախ դուրս են մնում ուշադրությունից։

«Հարկ եմ համարում շեշտել, որ թեև ՄԻԵԴ վճիռներն էական դրական ազդեցություն են ունեցել ոլորտի կատարելագործման վրա, այնուամենայնիվ, այն Հայաստանում դեռ ամբողջությամբ չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Թեմայի վերաբերյալ շատ քիչ են նաև հանրային քննարկումները, քանի որ մարդիկ այստեղ առկա խնդիրները չեն դիտարկում որպես մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներ»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն անդրադառնալով թեմային` նշել է, որ ոլորտում Պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրությունները հիմնված են ինչպես այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացիներից ստացվող բողոքների, այնպես էլ ՀԿ-ների և մյուս գործընկերների մտահոգությունների վրա։

«Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ` ամբողջ գործընթացը պետք է պատշաճ իրականացվի ոչ միայն մինչև քաղաքացու այլընտրանքային ծառայության անցնելը, այլև բուն ծառայության ընթացքում: Այս ոլորտը գտնվելու է մեր հատուկ ուշադրության ներքո» — նշել է Անդրանիկ Եղոյանը։

Միջոցառման մասնակիցները դիտարկումներ ու  կարծիքներ են փոխանակել ներպետական և միջազգային իրավակարգավորումների ու չափորոշիչների վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև