Իշխանությունը չմասնակցեց ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեց | Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ Հովասափյան | ՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր | Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան | Նիկոլ Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի (տեսանյութ) | ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով | Պրեմիերա. Հասմիկ Կարապետյան․ «Սեր Ասա» | Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․ «Հրապարակ» | Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» | Հարցազրույց չեմ տալիս. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դա մեր հայրենիքը չի, եթե ձեր հայրենիքն ա, գնացեք պահեք. Ղալումյանի վեճը՝ լրագրողի հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Լևոն Քոչարյանը, Սևանում սուզվելը նվեր է արել Պուտինին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն է. Լևոն Քոչարյանը՝ Գարիկ Գալեյանին ջուր շփելու համար դատելու մասին | ՏԵՍԱԱՆՅՈՒԹ․ «Պետք է ճեղքեինք կառավարության շենքը, ոչնչացնեինք Փաշինյանին». կեղծ մեղադրանք է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում

Լրահոս

Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկյան իշխանությունները պետք է վերահսկողություն հաստատեն Գրենլանդիայի նկատմամբ։ Նա այս մասին, ինչպես նշում է Axios-ը, ասել է՝ PayPal-ի համահիմնադիր Քեն Հաուերիին Դանիայում (Գրենլանդիան ներառված է այս երկրի կազմում-Խմբ.) ԱՄՆ դեսպան նշանակելու որոշման մասին հայտարարելու ժամանակ։

«Հանուն ազգային անվտանգության և ամբողջ աշխարհում ազատության՝  Միացյալ Նահանգները կարծում է, որ Գրենլանդիայի նկատմամբ սեփականություն ու վերահսկողություն ստանալը բացարձակ անհրաժեշտություն է», — գրել է նա իր Truth Social  էջում:

2019 թվականին նախագահական իր առաջին ժամկետում Թրամփը խորհրդականների հետ քննարկել էր Գրենլանդիան գնելու հնարավորությունը։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն այդ գաղափարն անվանել էր «անհեթեթ»։ Նրա խոսքերի պատճառով ԱՄՆ նախագահը չեղարկել էր այցը Դանիա։

Նախօրեին Թրամփը սպառնացել էր, որ Պանամայի ջրանցքը կրկին կարող է դառնալ ԱՄՆ-ի սեփականությունը. ԱՄՆ նորընտիր նախագահն այս մասին գրել էր Truth Social սոցիալական ցանցում։

«Պանամայի կողմից գանձվող (ջրանցքի անցման համար-Խմբ.) վճարը պարզապես ծիծաղելի է, հատկապես՝ հաշվի առնելով այն արտասովոր առատաձեռնությունը, որ ԱՄՆ-ն ցուցաբերել է Պանամայի նկատմամբ: Եթե նվիրատվության այս առատաձեռն ժեստի (նկատի ունի  ջրանցքը Պանամային տալը — Խմբ.) բարոյական և իրավական սկզբունքները չհարգվեն, ապա մենք կպահանջենք, որ Պանամայի ջրանցքը մեզ վերադարձվի ամբողջությամբ և առանց հարցերի»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի այս  «ամբողջական թալանը» պետք է անհապաղ դադարեցվի։ Թրամփն ընդգծել է, որ Պանամայի ջրանցքը համարվում է կենսական ազգային արժեք իր երկրի համար՝ տնտեսության և ազգային անվտանգության համար ունեցած կարևոր դերի պատճառով։

Նա նաև դժգոհություն է հայտնել, որ Չինաստանը նույնպես օգտվում է Պանամայի ջրանցքից, չնայած այն բանին, որ, նրա կարծիքով, դա հակասում է ջրանցքի տեղափոխման գործարքի պայմաններին։

«Երբ նախագահ Ջիմի Քարթերն իր նախագահության ժամանակ հիմարաբար տվեց ջրանցքը մեկ դոլարի դիմաց, այն կարող էր վերահսկել միայն Պանաման, ոչ Չինաստանը կամ որևէ այլ մեկը», — ընդգծել է նորընտիր նախագահը:

20-րդ դարի սկզբին ամերիկացիների կողմից կառուցված Պանամայի ջրանցքը չեզոք է դարձել 1977 թվականին՝ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի և Պանամայի այն ժամանակվա դե ֆակտո առաջնորդ Օմար Տորիխոսի միջև պայմանագրերի ստորագրումից հետո: Դրանց համաձայն՝ Պանաման վերահսկողություն է ձեռք բերել այս անդրօվկիանոսային ճանապարհի վրա։ ԱՄՆ-ի համար վարձավճար է սահմանվել ջրանցքի օգտագործման ։ Ջրանցքը երաշխավորում է բոլոր ազգերի նավերի անվտանգ և բաց տարանցումը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև