1․5 տարվա ընթացքում Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք և զինամթերք է ձեռք բերել Իսրայելից, իսկ 2025թ․-ին Ադրբեջանն ավելացրել է ռազմական բյուջեն 60 տոկոսով։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի Հայաստանի ու Իրանի դեմ։ Եթե Արևմուտքն ու Իսրայելը լայնածավալ պատերազմ սկսեն Իրանի դեմ, ապա Ադրբեջանն օգտագործվելու է, որպես ռազմական պլացդարմ Իրանի հյուսիսում ճակատ բացելու համար։ Բաքուն՝Իրանի դեմ մեծ պատերազմին մասնացկելու համար Արևմուտքից ստանալու է իր մասնաբաժինն՝Իրանական Ադրբեջանն ու այդ կերպ կյանքի է կոչելու Մեծ Թուրանի ծրագիրը։ Իրանի կազմաքանդումից օգտվելու է թուրք-ադրբեջանական տանդեմը, սակայն դա լինելու է հայոց պետականության վախճանի մեկնարկը, քանի որ ՀՀ-ն կտրվելու է Իրանից և Իրանի փոխարեն հարավում սահմանակցելու է Իրանական Ադրբեջանին՝Անկարայի և Բաքվի տիրապետության տակ գտվող պրոքսի միավորմանը, որը շարժվելու է պանթուրքական ծրագրերով։ Բացի այդ, թուրք-ադրբեջանական տանդեմն Իրանի դեմ մեծ պատերազմի դեպքում օկուպացնելու է հայկական Սյունիքը՝թուրքերն ու ադրբեջանցիները՝հենվելով Երևանում Փաշինյանի իշխանության վրա, բաց չեն թողնելու պատմական շանս՝վերացնելու հայոց պետականությունն ու գրավելու Սյունիքը։ Ադրբեջանը մեծ տեմպերով զինվում է՝Իսրայելի, Թուրքիայի և Պակիստանի միջոցով։ Այդ երկրների շահերից է բխում Իրանի թուլացումն ու կազմաքանդումը, քանի որ այդ երկրներն ի դեմս Իրանի տեսնում են լուրջ ռազմա-քաղաքական գործոն և գեոպոլիտիկ մրցակից։ Ադրբեջանը զինվում է՝Ալիևը նկրտումներ ունի ողջ ՀՀ տարածքի նկատմամբ, իսկ Փաշինյանը հեծանիվ է վարում, ֆեյսբուքյան լայվերով պատմում է իր ընտանեկան պատմություններն ու զբաղված է նախընտրական քարոզարշավով։ ՔՊ-ն ամեն ինչ անելու է 2026թ․-ին վերարտադրվելու համար, ինչը հայոց պետականության համար ավելի մեծ հարված է, քան ադրբեջանական զորքերի հարձակումը։ Ադրբեջանը հարձակվելու է, քանի որ Երևանում իշխանության են ամեն ինչ զիջող ՔՊ-ականները։
Լրահոս
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
24.01.2025
12:58
Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու
24.01.2025
11:04
6-րդ ուսումնարանի լսարանում 16 տարեկան անչափահասի են դшնակահարել
24.01.2025
10:43
ՌԴ օդային տարածքում անցած գիշեր խոցվել է 121 ԱԹՍ
24.01.2025
10:39
Տարադրամի փոխարժեքը հունվարի 24-ին
24.01.2025
10:11
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ
24.01.2025
09:56
Մյանմայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
24.01.2025
09:52
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը
24.01.2025
09:50
Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
24.01.2025
09:48
ՔԱՂԱՔԱՑԻ — ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ «ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ
23.01.2025
22:06
Վաչե Թովմասյանն ու Քոլին Ֆարելը հանդիպել են
23.01.2025
17:40
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
23.01.2025
17:08
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է բռնել Ալիևի ձեռքը, կանգնեցնել տեռորը․ ակցիա
23.01.2025
16:23
Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի Հայաստանի ու Իրանի դեմ
Facebook
Twitter