ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով | Հարցը սա է՝ ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգը զարգանա, թե ուզում ենք ունենալ իկարուսներ, գազելներ, հետո` հուսահատության գազելներ. Փաշինյանը՝ նոր համակարգի մասին | Կենտրոնական բանկը կարևոր հայտարարություն է տարածել | Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան | Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ | Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել | Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քայլող վտանգ ես, աղջիկ ջան»․ Անդրանիկ Քոչարյանը վախեցած է | Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին | ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ | Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը | «Շատ ես հպարտանալու քո Անահիտով, խոստանում եմ». Անահիտ Հակոբյանը մանկության լուսանկարներից է հրապարակել | Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Հովիկ Աղազարյանի կնոջմահը կապ ունի իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ | ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լրահոս

Շինարարության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության նորմերի պահպանման խախտումը ենթակա կլինի խիստ վարչական տույժերի. նախագիծ

Կառավարությունը ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նպատակ ունի կարգավորել շինարարական հրապարակների անվտանգությունը, սահմանել նոր տուգանքներ և ամրապնդել վարչական պատասխանատվության համակարգը։

Նախագիծը հրապարակվել է е-draft միասնական հարթակում: Այն մշակվել է շինարարական հրապարակներում առկա խնդիրների համապարփակ վերլուծության հիման վրա։

Շինարարական արտադրության ընթացակարգերում հաճախ չեն պահպանվում անվտանգության, սանիտարահիգիենիկ և բնապահպանական պահանջները։ Հատկապես ծանրաբեռնված են եղել մթնոլորտային օդի աղտոտման, շինարարական հրապարակների կազմակերպման, ինչպես նաև աշխատողների առողջության և անվտանգության խնդիրները։

Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրությունը թերի է մի շարք բնորոշումներում։ Օրինակ՝ «վերականգնում», «ուժեղացում», «ընդլայնում» և նմանատիպ այլ եզրույթների բացակայությունը բազմիցս հանգեցրել է իրավական վեճերի և բացերի։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա կասեցնել նմանատիպ խնդիրները։

Նախագծում ներկայացվել են մի շարք նոր պահանջներ՝ կապված շինարարական հրապարակների անվտանգ կազմակերպման հետ․ շինարարական հրապարակների ցանկապատման, փոշու և աղտոտման կանխարգելման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների կիրառում, բեռնատար մեքենաների անվտանգ տեղաշարժի ապահովում, անձնակազմի համար անհատական պաշտպանության միջոցների տրամադրում։

Տուգանքների չափերը սահմանվում են ավելի խստացված, հաշվի առնելով շինարարական աշխատանքների ծավալն ու բնույթը։ Տուգանքները տարբերակված են ըստ շինարարության պայմանագրային կամ նախահաշվային արժեքի։

Շեշտադրվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության նորմերի պահպանումը։ Ցանկացած խախտում ենթակա է խիստ վարչական տույժերի։ Առաջարկվում է խստացնել տեխնիկական և հեղինակային հսկողության կարգը։ Չիրականացված հսկողության համար սահմանվում են խիստ տուգանքներ։

Օրենքի նախագիծը նպատակ ունի ապահովել շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպում, բարձրացնել աշխատանքի անվտանգությունը և նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերը։ Նախագծի ընդունումը կնպաստի նաև արդար մրցակցության ձևավորմանը, ապահովելով սոցիալական արդարության սկզբունքը։

Տվյալ փոփոխությունները հնարավորություն կտան լուծել շինարարական անվտանգության հետ կապված մի շարք համակարգային խնդիրներ։ Ակնկալվում է, որ նոր վարչական տույժերը կնպաստեն կառուցապատողների և կապալառուների կողմից օրենսդրության պահպանմանը։

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ կառավարության հանձնարարականների հիման վրա։ Այն չի նախատեսում ռազմավարական փաստաթղթերում փոփոխություններ, սակայն կարող է զգալիորեն բարձրացնել պետական և համայնքային բյուջեների եկամուտները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև