Իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին ասել է, որ ափսոսում է, որ թողել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը՝ Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ աշխատելու համար։
«Այլևս նման որոշում չէի կայացնի … տեխնիկական պատճառներով, ֆուտբոլային նկատառումներով, քանի որ Իտալիայի հավաքականի մարզիչ լինելը ամենից լավ աշխատանքն է։ Ոչ, ես նորից նույն ընտրությունը չէի անի։
Խզվե՞լ են հարաբերությունները Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Գաբրիելե Գրավինայի հետ. Երևի մենք իրար չհասկացանք։ Եթե ավելի շատ խոսեինք, միգուցե ամեն ինչ այլ կերպ ստացվեր, բայց ես նախագահի դեմ ոչինչ չունեմ։
Իմ երկիրը ներկայացնելու փոխարեն նախընտրել եմ փո՞ղը. Իմ պատմությունը խոսում է իմ փոխարեն: Նրանք, ովքեր չգիտեն իմ մասին, կարող են պարզապես վերադառնալ և նորից նայել ամեն ինչ, հետո խոսել»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Fotball Italia-ն։