Հայտնի է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերայի օրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինպե՞ս է Փաշինյանը ազգային հերոսի կոչում տալիս, հետո արժեզրկում այն | ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ են անելու ԱՄՆ սահմանային պարեկները Հայաստանում | ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ դեպքում Սուրեն Պապիկյանը կրակելու հրաման կտա | Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Hetq | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիսում եմ վարչապետի մոտեցումը` պետք չէ բանակը արհեստականորեն սրբագործել, հաճախ մանիպուլացվում է սա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքանով կպաշտպանի ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը Հայաստանին. հարց ՝ Պապիկյանին | «Ամեն ինչ անում եմ, որ բարձր տոնայնությամբ չխոսեմ երեխայի հետ». Լուսինե Թովմասյան | Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնшսպшն եղել | Ոչ մի երկիր չպետք է միջամտի Սիրիայի գործերին. Էրդողան | ՈՒՂԻՂ. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսը | Ապակի, միջատ՝ «Արտֆուդ»-ի պահածոներում. տնտեսավարողը կզգուշացվի, արտադրությունում վերահսկողական միջոցառում կիրականացվի | Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե’ ՌԴ-ի, թե’ Արևմուտքի, թե’ Իրանի հետ. Լևոն Զուրաբյան

Լրահոս

Ուղևորի գրպանից բջջային հեռախոսը գողացած տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին

Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 47-ամյա կինը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտում գողացել են իր 19-ամյա աղջկա «Այֆոն» տեսակի հեռախոսը:  Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նույն օրը Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված 19-ամյա աղջիկը հայտնել է, որ Երևան-Էջմիածին հասարակական տրանսպորտով Էջմիածին վերադառնալիս նկատել է, որ գրպանից գողացել են «Այֆոն 16 պրո մաքս» տեսակի բջջային հեռախոսը:

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը:

Նա դեկտեմբերի 20-ին Երևանի Աբովյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտաբերվել է գողացած բջջային հեռախոսը: 44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև