Իշխանությունը չմասնակցեց ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեց | Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ Հովասափյան | ՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր | Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան | Նիկոլ Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի (տեսանյութ) | ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով | Պրեմիերա. Հասմիկ Կարապետյան․ «Սեր Ասա» | Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․ «Հրապարակ» | Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» | Հարցազրույց չեմ տալիս. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դա մեր հայրենիքը չի, եթե ձեր հայրենիքն ա, գնացեք պահեք. Ղալումյանի վեճը՝ լրագրողի հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Լևոն Քոչարյանը, Սևանում սուզվելը նվեր է արել Պուտինին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն է. Լևոն Քոչարյանը՝ Գարիկ Գալեյանին ջուր շփելու համար դատելու մասին | ՏԵՍԱԱՆՅՈՒԹ․ «Պետք է ճեղքեինք կառավարության շենքը, ոչնչացնեինք Փաշինյանին». կեղծ մեղադրանք է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում

Լրահոս

Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն անցկացնի՝ բավարարվեցին մեկով, որի օրակարգում ՏԻՄ օրենքի փոփոխությունն էր՝ Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակելու համար։ Թեպետ պատգամավորներին նախապես զգուշացվել էր, որ դեկտեմբերի 19-ին արտահերթ է լինելու, հետո ասացին՝ հետաձգվում է` հնարավոր է 23-ին անեն:

Ավելին, ԱԺ պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստում աշխարհազորը լուծարելու եւ տեղական պաշտպանության ուժերով փոխարինելու նախագիծ ընդունեց, որը պետք է արտահերթով ընդունվեր, քանի որ խնդրին առանց այն էլ ուշ էին անդրադարձել: Բայց ո՛չ դեկտեմբերի 19-ին նիստ գումարվեց, ո՛չ 23-ին։

Իշխանության աղբյուրների փոխանցմամբ, արտահերթ չհրավիրվեց թերեւս այն պատճառով, որ այդ նիստին գլխավոր դատախազը մտնելու էր ԱԺ՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, բայց քանի որ դրա համար չկան իրավական հիմքեր, դատախազը չմտավ, արտահերթից էլ հրաժարվեցին։

Բացի այդ, ասում են՝ Փաշինյանը հրահանգել է պատգամավորներին՝ դուրս գալ կաբինետներից, գնալ մարզեր, շփվել ժողովրդի հետ։ Իբրեւ թե դահլիճներում նիստեր անելու ժամանակը չէ: Ի դեպ, ՔՊ-ում տագնապած են` մինչեւ հունվարի 20-ը` Թրամփի երդմնակալությունը, ինչ-որ վճռորոշ զարգացումներ են սպասվում Հայաստանի շուրջ: Թեեւ չի բացառվում, որ այդ լուրերը հատուկ են տարածում, որ արհեստական վախեր տարածելով ու շանտաժով Ալիեւի հերթական պահանջները կատարեն»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև