Հարցազրույց չեմ տալիս. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դա մեր հայրենիքը չի, եթե ձեր հայրենիքն ա, գնացեք պահեք. Ղալումյանի վեճը՝ լրագրողի հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Լևոն Քոչարյանը, Սևանում սուզվելը նվեր է արել Պուտինին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն է. Լևոն Քոչարյանը՝ Գարիկ Գալեյանին ջուր շփելու համար դատելու մասին | ՏԵՍԱԱՆՅՈՒԹ․ «Պետք է ճեղքեինք կառավարության շենքը, ոչնչացնեինք Փաշինյանին». կեղծ մեղադրանք է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ցանկացել են Փաշինյանին ոչնչացնել, ապա ինչու՞ վարչապետը տուժող չի ճանաչվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես հայրենիքիս եմ պետք, ընտանիքիս. Փաշինյանի մահափորձի գործով մեղադրյալ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի վախերի պատճառով կռվող տղերքին փակում են, բեզպրիդել ա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանին ոչնչացնելու փնթի քրեական գործը հովանավորվում է Աննա Վարդապետյանի կողմից | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգային Ժողովում նիստը մեկնարկվեց ՀՀ նոր օրհներգով | Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո՝ այսօր, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել. Պետրոս Պետրոսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ թաղումը. 2018 Հանրապետության հրապարակ. Արմեն Աշոտյան | Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել երկու հանցագործի արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Լրահոս

Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել նոր զիջումների համատեքստում. Սաղաթելյան

Վերջին շրջանում Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Այդ շրջանակում պետք է դիտարկել նաև աղմկահարույց բանավեճի առաջարկը։ Առաջարկից առաջ Նիկոլը լավ գիտեր, որ իր հետ նախկին նախագահները չեն բանավիճելու։ Պարզ պատճառով՝ Արցախի հայկական լինելու հարցում հայկական կողմը նույնիսկ Ալիևի հետ չի բանավիճել։ Ինչպես հայկական կողմը Թուրքիայի հետ չի բանավիճել ցեղասպանության փաստի շուրջ։ Դրանք պատմական փաստեր են, որոնք բանավեճի առարկա են փորձում դարձնել բացառապես մեր թշնամիները։

Ուրեմն խնդիրը ոչ թե բանավեճի առարկան է, այլ հերթական զիջումներից առաջ մեղավորների նշանակումը։

Այսպիսով մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու (Մինսկի խմբի լուծարում, սահմանագծման և սահմանազատման անվան տակ նոր տարածքների հանձնում, վերջնական կապիտուլյացիայի ստորագրում, ադրբեջանցիներին՝ Հայաստանում բնակեցում) քարոզարշավը և դրա նախապատրաստական աշխատանքները։

Եվ այս սցենարում ամենասարսափելին հայ ժողովրդին Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների հանցակիցը կամ լուռ վկան դարձնելու միտումն է։

Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը, փորձագիտական դաշտը, հանրային առողջ շերտերը չընկնեն Փաշինյանի կողմից լարած ծուղակը և ակամայից մաս չդառնան նրա կողմից թելադրված կեղծ օրակարգին։

Հետևաբար մենք պետք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրա՝

-բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներկայացնել իրականությունը և թույլ չտալ կեղծել այն.

-համախմբել ուժերը սպասվող սպառնալիքներ կանխելու ուղղությամբ։

Հ.Գ. Այս առումով չափազանց գնահատելի է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից իրականացվող հանրային իրազեկման աշխատանքները և փաստարկված այլընտրանքային առաջարկների ներկայացումը»,- գրել է Սաղաթելյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև