Սիսիանում տղամարդը նռնшկ է նետել բնակչի տան ուղղությամբ | Բոլորս էլ սխալվում ենք. Ալեն Սիմոնյանը՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է» գրառման մասին | Ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ | Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան | ՈւՂԻՂ. Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս | Ինչ իրավիճակ է ճանապարհներին | ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից | Ես էլ ասեմ՝ կողմ ըլլալով դեմ եք, դեմ ըլլալով՝ կողմ եք, Դուք հո դաշնակցակա՞ն չեք, դուրներդ կգա՞. լեզվակռիվ` ԱԺ-ում | Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ․ Մեսրոպ Մանուկյան | Սխալ հաշվարկված գույքահարկի տույժերն ու տագանքները քաղաքացիները չեն վճարի. Կադաստրի կոմիտեի նախագահ | Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | Իշխանությունը չմասնակցեց ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեց

Լրահոս

Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի

Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն վարչարարությունը:  Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը:

Քաղաքացիներից ստացված առաջարկների հիման վրա՝

– Քաղաքացիները կկարողանան ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում առցանց եղանակով ընտրել իրենց համար նախընտրելի օրը և վայրը՝ տեսնելով ամենամոտ ազատ օրերը։ Վարորդական իրավունքի քննությունների համար շուտով կներդրվի հերթագրման նոր համակարգ։

– Առաջիկայում հնարավոր կլինի ընտրել վարորդական իրավունքի քննությունների օրը նախատեսվածից սեղմ ժամկետներում՝ վճարելով պետական տուրք։

– Կխստացվի տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար նախատեսված պատասխանատվությունը, ինչը կնպաստի դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը՝ հաշվի առնելով արարքի իրական հանրային վտանգավորությունը և վերջին շրջանում լայն տարածումը։

– Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը՝ հաշվի առնելով արարքի վտանգավորության աստիճանը, որը հաճախ հանգեցնում է մահվան ելքով վթարների։

– Կլավարկվի հրագործական արտադրատեսակների կիրառման և այդ կապակցությամբ վարչարարության իրականացման օրենսդրական գործիքակազմը։

– Նախագծերը շրջանառվել են: Հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև քաղաքացիների կողմից ներկայացված մյուս առաջարկները: Լուծումները՝ շուտով:

– Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ունեք նոր առաջարկներ, որոնք Ձեր կարծիքով կլավարկեն հենց Ձեր կյանքը, կարող եք ներկայացնել մեկնաբանություններում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև