Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա | Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար | Բլոգերներ Եվա Ղարիբյանն ու Հայկ Մկրտչյանը միասին հարսանեկան լուսանկարներ են հրապարակել | ԱՄՆ աջակցությունը նաև կնպաստի ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերմանը. փոխարտգործնախարար | Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք | ԵՄ-ի հետ ծրագրերը մեզ օգնել են Արցախից տեղահանվածների հումանիտար աջակցության ծրագրերն իրականացնել. նախարար | Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր մաքսային միությունների, անհամատեղելի են. Արտակ Զեյնալյան | Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի | Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ | Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Լրահոս

ՌԴ-ի հետ ՀՀ-ն քննարկում է սպառшզինnւթյшն համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը. ֆիննախ

Ես ճիշտն ասած, այնքան քիչ եմ տեղեկացված այդ պրոցեսներից, որովհետև ինքս վարչության անդամ չեմ, վարչության աշխատանքներին չեմ մասնակցում, լուրերին էլ շատ հպանցիկ եմ ժամանակ ունենում հետևել: Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՔՊ-ում վերջին շրջանում տեղի ունեցող իրողություններին, ասաց Ֆինանսաների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Ընդհանուր դրվագներով եմ տեղյակ՝ ինչ է կատարվում և ցավում եմ, որ կան այդպիսի բացասական երևույթներ, բայց ձեզ այսպես ասեմ, այդ դետալներ այնքան քիչ տեղյակ եմ, որ կարծիք չեմ կարող դրա մասին հայտնել»,- ասաց նա:

Լրագրողի հարցին, որ ՌԴ-ից գնված զենք-զինամթերքը, որն ըստ իշխանության ներկայացուցիչների՝ ամբողջ ծավալով չի մատակարարվել, հնարավո՞ր է հաշվանցել ՀՀ-ի ունեցած պարտքով, նախարարը պատասխանեց.

«Դուք տալիս եք մի հարց, որը պետական գաղտնիք է պարունակում իր մեջ։ Կա պրոցես, որտեղ մենք գնումներ ենք իրականացրել, այդ գնումների մի մասը չի իրականացվել, մի մասն ուշացումով է իրականացվել, բայց դետալներին չեմ տիրապետում, որովհետև Պաշտպանության նախարարությունն է զբաղվում այդ մատակարարման հարցերով: Ունենք որոշակի երկխոսություն առկա պարտքը հաշվանցելու: Քննարկում կա, որ կան որոշակի երկկողմանի պարտավորություններ, որոնք առաջացել են այս կամ այն փուլում, այդ պարտավորությունները միմյանց հետ հաշվանցելու մասին քննարկում պրոցես գոյություն ունի»,- ասաց նախարարը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև