Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել պատգամավորի մահվան կապակցությամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ չի հասնելու ոչ արտահերթ , ոչ հերթական ընտրությունների, հեռացնելու ենք. Արա Ռոստոմյան | Վթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ պատգամավորը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պшտերшզմից 5 պակաս Նիկոլը Աննայի հետ կրկեսով շրջում է. Աստղիկ Գալեյան | «Դահլիճը, որտեղ պիտի կայանար ներկայացումը, գտնվում է Փասադենայում». Մենչը չեղարկել է «Մենչի վերջը» մոնոներկայացումը | Ազատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվել | Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխին ջուր եմ լցրել, ուզենայի վնասեի՝ վզին կճտցնեի, կապտակեի, կթքեի երեսին | Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը, հաղթահարելով բոլոր մարտահրավերները. Դանիելյան | Խոշոր հրդեհ՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ ավտոմեքենա է այրվել | Սևանա լճում ձկնագողության դեպքեր են հայտնաբերվել | Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել | Գործարկվել է Ադրբեջանում պահվnղ հայերի վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խпւլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին | Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը

Լրահոս

Արցախի հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին, ստատուս քվոն փոխվեց. Կոնջորյան

Այս պրոցեսների ու երևույթների վերաբերյալ մեր մոտեցումների տրանսֆորմացիան տեղի է ունեցել ձեր աչքի առջև, ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային, երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս քվո, երբ որ մեր դաշնակիցների հետ մենք ունեինք այնպիսի մի իրավիճակ, որ ըստ էության, դաշնակցային պարտավորությունները, անվտանգության երաշխիք լինելու հանգամանքները սկսեցին չաշխատել, երբ որ  ստատուս քվոն փոխվեց և  մենք պիտի այդ իրավիճակին արձագանքեին համարժեքորեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Հիշո՞ւմ եք, երբ  վարչապետն Ազգային ժողովում խոսեց նշաձողն իջեցնելու մասին, ինչ մեծ վայնասուն բարձրացավ, այդ ժամանակ արդեն ակնհայտ էր չէ ՞, որ մենք պիտի որոշակի հայեցակարգային շտկում անենք, որպեսզի կարողանանք իրավիճակի նկատմամբ ադեկվատ լինել: Աշխարհը անընդհատ զարգանում է,  աշխարհակարգեր են փոխվում, տեկտոնական փոփոխություններ են լինում, ու դու եթե չես կարողանում քո մոտեցումները հարմարեցնել փոփոխվող աշխարհի կանոններին և տեմպին, դու անխուսափելիորեն դառնում ես դինոզավր և վերանում ես ասպարեզից: Երբ  վարչապետը հայտարարեց նշաձողն իջեցնելու մասին, դրանից հետո պետք էր, որ նաև Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարությունը գիտակցեր, հասկանար այս փոփոխությունների ընթացքը: Դուք հիշո՞ւմ եք՝ ինչ էին անում,  հանդես էին գալիս ինքնորոշման իրավունքի, անկախության մասին հայտարարություններով:  2020 թվականի պատերազմից հետո, երբ որ մենք գետնի վրա ֆիքսեցինք այլ իրավիճակ, պիտի այդ իրավիճակին արձագանք տայինք,  որպեսզի  կարողանայինք կառավարել այդ իրավիճակը և ցավոք սրտի, այլ շրջանակների կողմից իրավիճակի նկատմամբ համարժեք արձագանք չեղավ: Մենք, որպես Հայաստանի Հանրապետության կառավարող թիմ, հասկացանք փոփոխությունների ընթացքը և փորձեցինք նոր փոփոխված իրավիճակում կառավարել գործընթացները»,- ասաց պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ ո՞ր փուլում իշխանությունները հասկացան, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Կոնջորյանը պատասխանեց.

«Բանակցային թղթերում արդեն իսկ ակնհայտ էր, որ Հայաստանի առաջին երեք նախագահների կողմից բանակցվել են  այնպիսի թղթեր, այնպիսի բանակցային գործընթաց է ձևավորել, որն անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն: Վարչապետը նշել է, որ արդեն 2018 թվականին դա  կարող էր հանրությանը ասել, բայց հայրենասիրության հին մոդելը դա թույլ չի տվել անել:  Մենք էլն բոլորս էլ հասկանում ենք, որ ամենաճշգրիտ տարբերակը 2018 թվականին դրա մասին խոսելն էր»:

Կոնջորյանի խոսքովն ԼՂ ղեկավարներն ամբողջությամբ տեղյակ են եղել ողջ գործընթացից:

«Բնականաբար, տեղյակ լինելով՝ պիտի որոշակի արձագանք ցուցաբերեին, բայց արձագանքը մենք տեսել ենք, թե որն է եղել: Իրենց պատգամավորները, խորհրդարանը հայտարարություններ էին անում, մեզ  ներկայացնում էին որպես պարտվողական: Երբ որ կար հնարավորություն, որպեսզի իրենք գնան և տարբեր հարթակներում խոսեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իրենք այդ ժամանակ չգնացին, որովհետև  նրանց թույլ չտվեցին: Հետո, երբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ այդ հեղաշրջումը, մեր հայաստանյան ընդդիմության սրտի ներկայացուցիչներն այնտեղ դարձան ղեկավարություն, ընդամենը օրեր անց Լեռնային Ղարաբաղը լուծարեցին ու գնացին Եվլախ՝ խոսելու, այն դեպքում, երբ որ մինչև այդ կարող էին գնալ և այլ մայրաքաղաքներում խոսեին»,- ասաց Կոնջորյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031