Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը ևս մեկ անգամ հաստատում է Սամվել Կարապետյանի գործի բացառապես քաղաքական բնույթը․ Ռոբերտ Ամստերդամ | Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունները (տեսանյութ) | Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ | Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) | Մենք Թուրքիայի կողքին ենք․ Ադրբեջանի ՊՆ | Լիբանանի խորհրդարանը երկարաձգել է իր լիազորությունները երկու տարով՝ Իսրայելի հետ պшտերազմի պատճառով | Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ Ուժեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին | Անհայտ կինը կրшկ է բացել երգչուհի Ռիհաննայի՝ Բևերլի Հիլզում գտնվող առանձնատան ուղղությամբ | Որպես «անկախական» է դիրքավորվում մի իշխանություն, ում օրոք Ռուսաստանից տնտեսական և Թուրքիայից քաղաքական կախվածությունը հասել է պատմական մաքսիմումի․ Աշոտյան | Մարտի 8-ը՝ ժպիտներով ու ծաղիկներով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները կանանց ծաղիկներ են նվիրել (տեսանյութ) | Որ պահը գա, ինձ ու Ասլանյանին վերապահվի բարձրագույն պատիվ վարչապետին ուղեկցել ԱԱԾ-ի «подвал», էլի կասեն՝ իրա պրոյեկտն եք. Աղազարյան | Փաշինյանն առաջարկում է բանաձև՝ մեղք-համակերպվել-հանձնվել. մենք առաջարկում ենք այլ բանաձև՝ սխալներ-դասեր-վերածնունդ. Թաթոյան | Մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի. Արթուր Չախոյան | Ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով

Լրահոս

Հռոմի Պապը սուրբծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել

Դեկտեմբերի 25-ին աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սուրբծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել, գրում է Al Arabiya-ն:

Պոնտիֆիկոսը կոչ է արել բանակցություններ սկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ դադարեցնելու պատերազմը:

«Թող զենքի ձայնը լռի պատերազմից ավերված Ուկրաինայում», — ասել է նա՝ կոչ անելով «երկխոսության վարել՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար»։

88-ամյա Ֆրանցիսկոս Պապը, նշելով իր հովվապետության 12-րդ Սուրբ Ծնունդը, կոչ է արել դադարեցնել քաղաքական, սոցիալական և ռազմական հակամարտությունները Լիբանանում, Մալիում, Մոզամբիկում, Հաիթիում, Վենեսուելայում և Նիկարագուայում:

Հովվապետը նաև վերհղել է Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմում հրադադար հաստատելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու կոչը: Նա Գազայում հումանիտար իրավիճակը որակել է «չափազանց ծանր» և խնդրել «բացել երկխոսության և խաղաղության դռները»։

Ֆրանցիսկոս Պապը նաև կոչ է արել հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը Սուդանում, որն ավերվել է դաժան քաղաքացիական պատերազմից , և որտեղ միլիոնավոր մարդիկ սովի սպառնալիքի տակ են:

«Թող Բարձրյալի Որդին պահպանի միջազգային հանրության ջանքերը՝ հեշտացնելու Սուդանի խաղաղ բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիությունը և հրադադարի նոր բանակցություններ սկսելը», — ասել է նա:

Ֆրանցիսկոս Պապը նաև նշել է, որ Սուրբ Ծնունդը պետք է լինի «բաժանման բոլոր պատերը քանդելու ժամանակը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև