Դեկտեմբերի 26-ի վաղ առավոտյան անհայտ անձը վնասել է «Քամանչա» ռեստորանի ֆասադային տոնական դեկորացիան: Այս մասին տեղեկանում ենք ռեստորանի ֆեյսբուքյան գրառումից:
«Տեսանյութը ինքնին հաղորդում է հանցագործության մասին, բայց շուտով կներեկայացնենք հաղորդում նաև ոստիկանությունում՝ անձի ինքնությունն և նպատակները պարզելու ու նմանատիպ վանդալիզմի դրսևորումները մեր քաղաքում բացառելու նպատակով: Այժմ ընթանում են Ամենորյա զարդարանքի վերականգնողական աշխատանքներ»,- ասված է գրառման մեջ։
Տեսանյութն՝ այստեղ: