Նախկին իշխանությունները ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ նպատակ՝ վերադառնալու։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Ես չեմ կարող որևէ մեկի անուն տալ, նախ, որովհետև պետք է լինեն մարդիկ, ովքեր պատասխանատվություն կրելու ցանկություն ունեն, մարդիկ, ովքեր ընդունելի են, և մարդիկ, ովքեր հավակնություն չեն ունենա արդարության սկզբունքից շեղվելու: Այսօր որևէ թեկնածու գոյություն չունի, այդ թեկնածությունն էլ շատ պայմանական է: Այսօր գոյություն ունի փողոց, հրապարակ և առաջնորդություն: Ես վաստակել եմ այդ իրավունքը՝ ինքս ինձնով սկսելով այս ամբողջ պայքարն ու շարժումը»,- նշեց Սրբազանը։