ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինպե՞ս է Փաշինյանը ազգային հերոսի կոչում տալիս, հետո արժեզրկում այն | ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ են անելու ԱՄՆ սահմանային պարեկները Հայաստանում | ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ դեպքում Սուրեն Պապիկյանը կրակելու հրաման կտա | Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Hetq | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիսում եմ վարչապետի մոտեցումը` պետք չէ բանակը արհեստականորեն սրբագործել, հաճախ մանիպուլացվում է սա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքանով կպաշտպանի ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը Հայաստանին. հարց ՝ Պապիկյանին | «Ամեն ինչ անում եմ, որ բարձր տոնայնությամբ չխոսեմ երեխայի հետ». Լուսինե Թովմասյան | Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնшսպшն եղել | Ոչ մի երկիր չպետք է միջամտի Սիրիայի գործերին. Էրդողան | ՈՒՂԻՂ. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսը | Ապակի, միջատ՝ «Արտֆուդ»-ի պահածոներում. տնտեսավարողը կզգուշացվի, արտադրությունում վերահսկողական միջոցառում կիրականացվի | Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե’ ՌԴ-ի, թե’ Արևմուտքի, թե’ Իրանի հետ. Լևոն Զուրաբյան | «Արդեն 25 տարի է մեզ հետ չես». Լիլիթ Կարապետյանը եղբոր լուսանկարն է հրապարակել

Լրահոս

Համոզված եմ՝ օգնականս կապ չունի թմրանյութի հետ, կարծիքս հնարավոր է սխալական լինի. Արագածոտնի մարզպետ

Իմ օգնականի թմրանյութեր հայտնաբերելու կամ օգտագործելու մասով գործը գտնվում է իրավական դաշտում, վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

«Մանրամասն տեղեկություններ չեմ կարող տալ իմ օգնականի մասով, որովհետև  ոչ միայն մասնագիտական, այլև դետալային ինֆորմացիա է պետք, և ես մասնագետ չեմ և չեմ ուզենա ոչ պրոֆեսիոնալ կարծիք հայտնել»,- ասաց Սերգեյ Մովսիսյանը։

Հարցին՝ խոսե՞լ է օգնականի հետ, քանի որ նա չի ընդունում մեղքը, ասում է՝ սարքել են գլխին, նա ինչ կարծիք ունի, մարզպետն ասաց. «Տեսե՛ք, քանի որ հարցը վերաբերում է իմ օգնականին,  բոլոր իմ գնահատականները կլինեն սուբյեկտիվ: Նա թեստ է հանձնել, բայց ինչքան գիտեմ, պատասխանը դեռ չի եկել:

Ես մարդկանց հետ շփվելով՝ կարող եմ կարծիք ձևավորել, իմ խորին համոզմամբ օգնականս՝ Արմեն Մարկոսյանը, նմանատիպ երևույթների հետ կապ չունի։ Դա իմ սեփական կարծիքն է, բայց ես ո՛չ բժիշկ եմ, ո՛չ հոգեբան եմ, այսինքն ես մարդ եմ, որն որ ունի իր սեփական կարծիքը, որը հնարավոր է նաև սխալական լինի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև