Բոլորս էլ սխալվում ենք. Ալեն Սիմոնյանը՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է» գրառման մասին | Ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ | Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան | ՈւՂԻՂ. Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս | Ինչ իրավիճակ է ճանապարհներին | ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից | Ես էլ ասեմ՝ կողմ ըլլալով դեմ եք, դեմ ըլլալով՝ կողմ եք, Դուք հո դաշնակցակա՞ն չեք, դուրներդ կգա՞. լեզվակռիվ` ԱԺ-ում | Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ․ Մեսրոպ Մանուկյան | Սխալ հաշվարկված գույքահարկի տույժերն ու տագանքները քաղաքացիները չեն վճարի. Կադաստրի կոմիտեի նախագահ | Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | Իշխանությունը չմասնակցեց ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեց | Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ Հովասափյան

Լրահոս

Հայաստանի գոյությունն ու փաշինյանական իշխանությունը հականիշներ են և քանի սրանք կան, մեր ինքնությունը, արժեհամակարգն ու պետականությունը վտանգված է․ Աբրահամյան

Հայաստանի գոյությունն ու փաշինյանական իշխանությունը հականիշներ են և քանի սրանք կան, մեր ինքնությունը, արժեհամակարգն ու պետականությունը վտանգված է։

Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Կարծում եմ` որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ առաջիկայում էլ այս իշխանությունն իր ցանկացած զիջում ժողովրդին ներկայացնելու է որպես «պետական սահմանի ամրապնդում», «ինքնիշխանության վերականգնում» կամ «խաղաղության օրակարգի սահմանում»:

Որևէ մեկն այլևս չի կասկածում, որ սրանք հերթական նահանջի երգը երգելիս դա անելու են առանձնահատուկ հպարտությամբ ու լկտիությամբ:

Որևէ մեկն այլևս չի կասկածում, որ սրանք հերթական զիջումն անելիս խմբագրելու են երկրի քարտեզն ու խրոխտ հայտարարելու, որ դա իրենց անձնական հաղթանակն է, եթե նույնիսկ այդ քարտեզում միայն Երևանը մնա:

Որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը սպասարկում է մի շահ, որն ակնհայտորեն հայ ժողովրդինը չէ:

Որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում (ոմանք դեռևս լուռ), որ փաշինյանական իշխանությունը լիակատար ձախողվել է և Հայաստանի անվտանգությունն ու դիմադրողականությունն ապահովելու մտադրություն չունի:

Հայաստանի գոյությունն ու փաշինյանական իշխանությունը հականիշներ են և քանի սրանք կան, մեր ինքնությունը, արժեհամակարգն ու պետականությունը վտանգված է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև