Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել պատգամավորի մահվան կապակցությամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ չի հասնելու ոչ արտահերթ , ոչ հերթական ընտրությունների, հեռացնելու ենք. Արա Ռոստոմյան | Վթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ պատգամավորը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պшտերшզմից 5 պակաս Նիկոլը Աննայի հետ կրկեսով շրջում է. Աստղիկ Գալեյան | «Դահլիճը, որտեղ պիտի կայանար ներկայացումը, գտնվում է Փասադենայում». Մենչը չեղարկել է «Մենչի վերջը» մոնոներկայացումը | Ազատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվել | Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխին ջուր եմ լցրել, ուզենայի վնասեի՝ վզին կճտցնեի, կապտակեի, կթքեի երեսին | Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը, հաղթահարելով բոլոր մարտահրավերները. Դանիելյան | Խոշոր հրդեհ՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ ավտոմեքենա է այրվել | Սևանա լճում ձկնագողության դեպքեր են հայտնաբերվել | Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել | Գործարկվել է Ադրբեջանում պահվnղ հայերի վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խпւլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին | Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը

Լրահոս

«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար (տեսանյութ)

«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից բռնի տեղահանված Վերա Նարիմանյանի և նրա ողջ մնացած միակ դստեր համար։ Բնակարանը, որը ձեռք է բերվել  22 միլիոն, 496 հազար դրամով, ամբողջությամբ վերանորոգվել է և կահավորվել։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Ֆասթ Շիֆթի» խորհրդի նախագահ Ռոման Բադալյանն ասել է․ «Ես իսկապես շատ հպարտ եմ, որ ևս մեկ ընտանիք ունեցավ նոր և բարեկարգ բնակարան: Տիկին Վերան շատ մեծ դժվարությունների ու դժբախտությունների միջով է անցել, և հուսանք, որ այս նոր բնակարանը կօգնի նրան թեթևացնել այդ բեռը: Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պետք է օգնի իր հայրենիքին և հայրենակիցներին ինչքան որ հնարավոր է»:

Արցախի շրջափակման ժամանակ Վերա Նարիմանյանի 6-ամյա դուստրն ու 4-ամյա որդին դժբախտ պատահարի զոհ դարձան: Միայնակ մայրը շոգ եղանակին երեխաներին տանը մենակ էր թողել ու գնացել սնունդ փնտրելու, երեխաներն էլ մայրիկի ետևից տանից դուրս էին եկել: Հաջորդ օրն առավոտյան, երկար փնտրտուքների արդյունքում 6-ամյա Գիտային և 4-ամյա Լեոյին Մարտակերտում մեքենայի մեջ մահացած էին գտել: Նախորդ տարի տեղահանված Վերան Հայաստանում ապրելու վայր չունենալու պատճառով ստիպված էր միակ դստերը Կապանի խնամքի կենտրոնում թողնել։

Սեփական բնակարան ունենալ ու դստեր հետ միավորվելու երազանքն արդեն իրականություն է, մայր ու դուստր շուտով կմիավորվեն: Վերա Նարիմանյանի խոսքով՝ Նոր տարվա իր լավագույն նվերը նոր տունն ու երեխան են․ «Հիմի ինքն ուրախանում է ու ասում է՝ մամա՛ ջան, կարող եմ գալ էդ թազա տունը վայելեմ: Ասի՝ հա՛, քեզ խոսք եմ տվել ու խոսքիս տերն եմ:  Բադալյան եղբայրներից շատ գոհ ու շնորհակալ եմ եմ, որ էս տունը նվիրեցին ինձ: Ապրեն իրանք: Աստված պահի իրանց», — ասել է Վերա Նարիմանյանը:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, մշտապես աջակցում և օգնում է իր հայրենակիցներին: Ի դեպ, ցավալի դեպքից մեկ ամիս անց ընկերությունը 5 միլիոն դրամ օգնություն էր հատկացրել Վերային:  Նշենք, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ևս 50 միլիոն դրամ էր նվիրաբերել Արցախից բռնագաղթված երկու ընտանիքի՝ բնակարաններ ձեռք բերելու նպատակով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031