ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով | Հարցը սա է՝ ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգը զարգանա, թե ուզում ենք ունենալ իկարուսներ, գազելներ, հետո` հուսահատության գազելներ. Փաշինյանը՝ նոր համակարգի մասին | Կենտրոնական բանկը կարևոր հայտարարություն է տարածել | Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան | Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ | Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել | Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քայլող վտանգ ես, աղջիկ ջան»․ Անդրանիկ Քոչարյանը վախեցած է | Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին | ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ | Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը | «Շատ ես հպարտանալու քո Անահիտով, խոստանում եմ». Անահիտ Հակոբյանը մանկության լուսանկարներից է հրապարակել | Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Հովիկ Աղազարյանի կնոջմահը կապ ունի իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ | ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լրահոս

Դանակահարություն՝ հացկերույթի ժամանակ․ դանակահարողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 21.29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ Մարց գյուղում շինարարության ժամանակ մետաղյա թիթեղի վրա ընկնելու հետևանքով «որովայնի առաջնային պատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդն ունի նաև այլ վնասվածքներ, և դրանք բոլորովին էլ պատահարի հետևանք չեն:  Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում Մարց գյուղի տներից մեկում, հացկերույթի ընթացքում, ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել են տուժած տղամարդն ու նրա 33-ամյա համագյուղացին, և վերջինս էլ ձեռքերով հարվածներ է հասցրել տղամարդուն, մեկ անգամ էլ գործի է դրել իր մոտ եղած դանակը: Քրեական ոստիկանության մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Թումանյանի և Նոյեմբերյանի բաժինների համատեղ միջոցառումների արդյունքում 33-ամյա տղամարդը Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և տեղափոխվել է Նոյեմբերյանի բաժին, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կատարվածի վերաբերյալ տվել է հաղորդում՝ նշելով, որ դանակը նետել է Մարց գետը:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Թումանյանի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև