ԱՄՆ աջակցությունը նաև կնպաստի ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերմանը. փոխարտգործնախարար | Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք | ԵՄ-ի հետ ծրագրերը մեզ օգնել են Արցախից տեղահանվածների հումանիտար աջակցության ծրագրերն իրականացնել. նախարար | Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր մաքսային միությունների, անհամատեղելի են. Արտակ Զեյնալյան | Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի | Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ | Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | ՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ | Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձե | Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է անում չխոչընդոտել ֆրանսիական ընկերությունների զարգացմանը

Լրահոս

2025-ին կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ։

«Ամփոփել ու նախանշել ենք համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները։

Հանդիպմանը նախևառաջ շնորհակալություն եմ հայտնել ներկաներին՝ վերջին տարիներին կառույցի արձանագրած  ձեռքբերումների համար, որոնք պետությանը տեղափոխել են զարգացման նոր մակարդակ։

2025 թվականին Կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների։ ՊԵԿ-ի տեսլականը պետք է լինի՝ հասարակության համար դառնալ հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կառույց, իսկ մարդակենտրոնությունն ու մարդկային արժեքները լինելու են առաջնային։

2024 թվականին հարկերը հավաքագրվել են տնտեսական զարգացումներին համահունչ։ Իրականացված վարչարարության արդյունքում ստվերի որոշակի նվազում է արձանագրվել, սակայն անելիքներ դեռ շատ կան։ Ստվերի դեմ կոշտ և օբյեկտիվ պայքարը, դրա չափումների և գնահատումների էական բարելավումը լինելու է 2025-ի առաջնահերթություններից։

Էական ձեռքբերումներ են արձանագրվել միջազգային համագործակցության, ինչպես նաև թվայնացման ուղղություններով։ Թվայնացումն ակտիվ շարունակվելու է նաև եկող տարի։ 2025 թվականի օրակարգում է նաև ռիսկերի վերլուծությունների գործիքակազմի բարելավումը։

Առանցքային բարեփոխումներից է լինելու մաքսային ընթացակարգերում ժամանակատարության նվազեցումը։ Այս ուղղությամբ դրական փոփոխություններն ակնհայտ են, սակայն սահմանային անցակետերում ժամանակի կրճատումն առաջնահերթ է։

Կոռուպցիայի դեմ անխնա պայքարը ևս 2025-ի հիմնական առաջնահերթություններից է լինելու. կոռուպցիոն և անօրինական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու։

Հանդիպման ավարտին ընդգծել եմ, որ հետևողական եմ լինելու նախանշված առաջնահերթությունների իրագործման ու առաջադրված խնդիրների լուծման հարցում և հորդորել եմ դրսևորել պատշաճ նախաձեռնողականություն ու երկարաժամկետ մտածողություն՝ նպաստելով համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը և ամրապնդելով հասարակության կապը մեր մեծ ընտանիքի բյուջեի (պետական բյուջեի) հետ»,- Facebook-ում գրել է Հակոբյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև