ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով | Հարցը սա է՝ ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգը զարգանա, թե ուզում ենք ունենալ իկարուսներ, գազելներ, հետո` հուսահատության գազելներ. Փաշինյանը՝ նոր համակարգի մասին | Կենտրոնական բանկը կարևոր հայտարարություն է տարածել | Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան | Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ | Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել | Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քայլող վտանգ ես, աղջիկ ջան»․ Անդրանիկ Քոչարյանը վախեցած է | Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին | ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ | Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը | «Շատ ես հպարտանալու քո Անահիտով, խոստանում եմ». Անահիտ Հակոբյանը մանկության լուսանկարներից է հրապարակել | Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Հովիկ Աղազարյանի կնոջմահը կապ ունի իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ | ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լրահոս

Վիճաբանություն՝ Լոռիում. կան դանակահարվածներ. վիրավորներից մեկը Արջուտի վարչական ղեկավարն է

Այսօր՝ հունվարի 1-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արջուտ բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև և կան դանակահարվածներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած քրեական և համայնքային ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Դավիթ Հովհաննիսյանն ու 44-ամյա Արտյոմ Բուլչիյանը:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկաններին ու քննիչներին ենթադրյալ կատարողի ինքնությունը հայտնի է, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։ Վիրավորներից Դ. Հովհաննիսյանը Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարն է։
Facebook
Twitter

Կարդացեք նաև