Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել պատգամավորի մահվան կապակցությամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ չի հասնելու ոչ արտահերթ , ոչ հերթական ընտրությունների, հեռացնելու ենք. Արա Ռոստոմյան | Վթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ պատգամավորը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պшտերшզմից 5 պակաս Նիկոլը Աննայի հետ կրկեսով շրջում է. Աստղիկ Գալեյան | «Դահլիճը, որտեղ պիտի կայանար ներկայացումը, գտնվում է Փասադենայում». Մենչը չեղարկել է «Մենչի վերջը» մոնոներկայացումը | Ազատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվել | Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխին ջուր եմ լցրել, ուզենայի վնասեի՝ վզին կճտցնեի, կապտակեի, կթքեի երեսին | Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը, հաղթահարելով բոլոր մարտահրավերները. Դանիելյան | Խոշոր հրդեհ՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ ավտոմեքենա է այրվել | Սևանա լճում ձկնագողության դեպքեր են հայտնաբերվել | Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել | Գործարկվել է Ադրբեջանում պահվnղ հայերի վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խпւլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին | Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը

Լրահոս

Ադրբեջանը «Մեծ վերադարձ-2» ծրագիր է պատրաստում ՀՀ-ի դեմ

«2021 թվականից մինչ օրս Ադրբեջանն ավելի քան 19 միլիարդ մանաթ (մոտ 10 մլրդ դոլար) է հատկացրել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման համար»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, որ «Մեծ վերադարձ» ծրագիրը Բաքվի համար 2025-ին կշարունակի մնալ առաջնահերթություն։ Ադրբեջանը «Մեծ վերադարձ-2» ծրագիր է պատրաստում ՀՀ-ի դեմ։

Փաշինյանի դաշնակից Իլհամ Ալիևը, ով ՔՊ-ի օգնությամբ հայաթափեց և օկուպացրեց Արխացն այսօր պատրաստում է ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման ծրագիր։

Փաշինյանն ու թիմն ոչինչ չեն անում Արցախ հայերի վերադարձի համար, սակայն Բաքուն ջանքեր է գործադրում ՀՀ էթնիկ-կրոնական դեմքը փոխելու համար՝ՀՀ-ում ադրբեջանցիներին բնակեցնելու տեսքով։ Բաքուն դեմոգրաֆիկ զենք է պատրաստում ՀՀ-ի դեմ՝ադրբեջանցիների վերադարձի դեպքում 50 տարի անց հայերը փոքրամասնություն են կազմելու սեփական հայրենիքում՝արտագաղթի և ծնելիության միջև տարբերության արդյունքում։

Փաշինյանն ու ՔՊ-ն իշխանափոխությունից հետո կյանքն են վայելելու Արևմուտքում, սակայն ՀՀ քաղաքացիները տասնամյակներ շարունակ իրենց մաշկի վրա զգալու են ՔՊ-ի քայլերի արդյունքները։ ՀՀ-ում արտագաղթն ու արտաքին պարտքը նոր ռեկորդներ են սահմանում։

ՀՀ քաղաքացիներն ապագա չեն կապում նիկոլական Հայաստանի հետ՝նրանք տեսնում են, թե ինչպես են ՔՊ-ականները հարստանում, իսկ հասարակ քաղաքացիները՝աղքատանում։ Հայաստանն ունի փրկվելու մեկ տարբերակ՝ՀՀ քաղաքացիները դադարում են քաղաքականապես պասիվ լինելուց և միանում են Փաշինյանին հեռացնելու պայքարին։

Համազգային պայքարի և բոլոր առողջ ուժերի համախմբման արդյունքում հնարավոր կլինի փրկել հայոց պետականությունը ՔՊ-ի կործանարար կառավարումից։ Ներքաղաքական պայքարում պետք է մի կողմ թողնել ներքին հակասություններն ու օրակարգային թիվ մեկ հարց հռչակել Փաշինյանի հեռացումը։ ՔՊ-ն ամեն ինչ անելու է 2026թ․-ին վերարտադրվելու և իշխանության մնալու համար։ Դա կանխելը՝բոլոր հայրենասեր ուժերի պարտքն է։

Անդրանիկ Պետրոսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031