Իշխանությունը չմասնակցեց ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեց | Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ Հովասափյան | ՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր | Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան | Նիկոլ Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի (տեսանյութ) | ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով | Պրեմիերա. Հասմիկ Կարապետյան․ «Սեր Ասա» | Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․ «Հրապարակ» | Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» | Հարցազրույց չեմ տալիս. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դա մեր հայրենիքը չի, եթե ձեր հայրենիքն ա, գնացեք պահեք. Ղալումյանի վեճը՝ լրագրողի հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Լևոն Քոչարյանը, Սևանում սուզվելը նվեր է արել Պուտինին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն է. Լևոն Քոչարյանը՝ Գարիկ Գալեյանին ջուր շփելու համար դատելու մասին | ՏԵՍԱԱՆՅՈՒԹ․ «Պետք է ճեղքեինք կառավարության շենքը, ոչնչացնեինք Փաշինյանին». կեղծ մեղադրանք է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում

Լրահոս

Հունաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորել են Ալիևի զարմուհուն

Balkan Insight-ը հայտնում է, որ Հունաստանի դատական ​​իշխանությունները հայտարարել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորվել է Իզաթ Հանըմ Ջավադովան։  Նա ակումբներում հանդես է եկել որպես դիջեյ և հանդիսանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգականը (զարմուհին)։ Նա հանդես է եկել Mikaela և Mikaela Jav անուններով։ 

Ջավադովան ձերբակալվել է դեկտեմբերի 30-ին Աթենքի մերձակայքում կազմակերպված երեկույթի ժամանակ, որտեղ ոստիկանությունը թմրանյութ է առգրավել։

Հունասատանի ոստիկանությունից հայտնել են, որ գործի նյութերը ներառում են և՛ թմրամիջոցների օգտագործման, և՛ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքներ։ 

Հունական լրատվամիջոցների տվյալներով,  դիջեյը հերքել է մեղադրանքները։

«Ես չեմ կազմակերպել երեկույթը կամ հրավերներ ուղարկել… Բացի այդ, նրանք ինձ մոտ թմրանյութեր չեն հայտնաբերել», — ասել է նա:

Ընդհանուր առմամբ, հունական ոստիկանությունը երեկույթին մասնակցող տասը մարդու է ձերբակալել թմրանյութեր պահելու, ապօրինի շրջանառության և տարածման մեղադրանքով, այդ թվում՝ դիջեյին։

Ջավադովան, որը ելույթներ է ունեցել ամբողջ Եվրոպայի ակումբներում, արդեն հայտնվել էր սկանդալների կենտրոնում։

2021 թվականին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրման կենտրոնը (OCCRP), Transparency International-ի հետ համատեղ հետաքննության ընթացքում պարզել է որ Ջավադովան և նրա ամուսին Սուլեյման Ջավադովը հետաքննվում են Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության կողմից՝ կասկածելի աղբյուրներից 13.9 միլիոն ֆունտ ստեռլինգ ստանալու հաղորդումների պատճառով:

Զույգը 20 օֆշորային ընկերությունների ցանց է օգտագործել՝ այդ միջոցները Մեծ Բրիտանիա ուղարկելու համար: Այս ընկերություններից վեցը, ենթադրաբար, եղել են ֆինանսական գործիքի մաս, որով Ադրբեջանի իշխող վերնախավը փողեր է յուրացրել, լվացել դրանք և կաշառել արևմտյան քաղաքական գործիչներին:

Նրանց պարտադրվել է ավելի քան 4 միլիոն ֆունտ ստեռլինգ վերադարձնել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև