Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել պատգամավորի մահվան կապակցությամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ չի հասնելու ոչ արտահերթ , ոչ հերթական ընտրությունների, հեռացնելու ենք. Արա Ռոստոմյան | Վթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ պատգամավորը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պшտերшզմից 5 պակաս Նիկոլը Աննայի հետ կրկեսով շրջում է. Աստղիկ Գալեյան | «Դահլիճը, որտեղ պիտի կայանար ներկայացումը, գտնվում է Փասադենայում». Մենչը չեղարկել է «Մենչի վերջը» մոնոներկայացումը | Ազատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվել | Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխին ջուր եմ լցրել, ուզենայի վնասեի՝ վզին կճտցնեի, կապտակեի, կթքեի երեսին | Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը, հաղթահարելով բոլոր մարտահրավերները. Դանիելյան | Խոշոր հրդեհ՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ ավտոմեքենա է այրվել | Սևանա լճում ձկնագողության դեպքեր են հայտնաբերվել | Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել | Գործարկվել է Ադրբեջանում պահվnղ հայերի վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խпւլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին | Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը

Լրահոս

Անչափահաս աղջկան բռնпւթյան ենթարկելու դեպքով կա 1 մեղшդրյալ․ ՔԿ

Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա 1 մեղադրյալ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք)։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու անչափահաս աղջիկ՝ 13 և 15 տարեկան, տանից դուրս են եկել դպրոց գնալու նպատակով, և հարազատներն ու դպրոցի անձնակազմը նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չի ունեցել։

Iravaban.net-ի տվյալներով՝ նշված երեխաները ապրում և սովորում էին Վանաձորի դպրոցներից մեկում։

Նույն օրը ոստիկանությունը սկսել է իրականացնել որոնողական աշխատանքներ, որպեսզի հայտնաբերեն երեխաներին։

Տեղեկություններ են ստացվել նաև, որ աղջիկների հետ են եղել 2 երիտասարդ տղաներ, ովքեր Երևանում են բնակվում։

Արդեն դեկտեմբերի 21-ին ոստիկանները երեխաներին հայտնաբերել են Կողբացի փողոցի շենքերից մեկում։

Հայտնաբերվել են նաև Երևանի բնակիչներ 19-ամյա և 23-ամյա երիտասարդները։ Վերջիններս ձերբակալվել են։

Տեղեկություններ կան նաև, որ այդ անձինք Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։

Աղջիկներից ավագը մահացել է, մյուսի առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։

Նշենք՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը կատարելու համար 8-15 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031