ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ դեպքում Սուրեն Պապիկյանը կրակելու հրաման կտա | Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Hetq | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիսում եմ վարչապետի մոտեցումը` պետք չէ բանակը արհեստականորեն սրբագործել, հաճախ մանիպուլացվում է սա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքանով կպաշտպանի ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը Հայաստանին. հարց ՝ Պապիկյանին | «Ամեն ինչ անում եմ, որ բարձր տոնայնությամբ չխոսեմ երեխայի հետ». Լուսինե Թովմասյան | Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնшսպшն եղել | Ոչ մի երկիր չպետք է միջամտի Սիրիայի գործերին. Էրդողան | ՈՒՂԻՂ. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսը | Ապակի, միջատ՝ «Արտֆուդ»-ի պահածոներում. տնտեսավարողը կզգուշացվի, արտադրությունում վերահսկողական միջոցառում կիրականացվի | Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե’ ՌԴ-ի, թե’ Արևմուտքի, թե’ Իրանի հետ. Լևոն Զուրաբյան | «Արդեն 25 տարի է մեզ հետ չես». Լիլիթ Կարապետյանը եղբոր լուսանկարն է հրապարակել | Կիսիլյովի հաղորդումը կարող է արգելվել ՀՀ-ում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. Հայրապետյանը ՌԴ-ին բողոքի նոտայի մասին | Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Փաշինյա’ն, ես սրա համար չէի կանգնել ձեր կողքը 2018-ին, էս ի՞նչ ճոխություններ եք թույլ տալիս | Կարող ենք գործադուլ, դասադուլ անել, կամ ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, այն, ինչ արել ենք 2013-ին. Հայկ Մարության

Լրահոս

Արցախն ու Սյունիքը հայաթափող ՔՊ-ն խոսում է դեմոգրաֆիկ իրավիճակի բարելավումից

Կառավարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին նախագիծ։ Արցախն ու Սյունիքը հայաթափող ՔՊ-ն խոսում է դեմոգրաֆիկ իրավիճակի բարելավումից՝սա աբսուրդի թատրոն է։ Փաշինյանի քայլերի և կառավարման արդյունքում Արցախը հայաթափվեց, ՀՀ-ից արտագաղթը սկսած 2018թ․-ից չի դադարում՝գյուղերն ու մարզերը դատարկվում են, իսկ կառավարությունն ինչ-որ ծրագրեր է ներկայացնում։ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ է սոցիալ-տնտեսական, ֆինանսական և բնակարանային պայմաններ ստեղծել, ինչը չի արվում։ ՀՀ-ում գնաճն ու մասայական թանկացումներն այնքան շատ են, որ երիտասարդ ընտանիքները մեկ երեխայից ավել չեն ցանկանում ունենալ, քանի որ չեն կարողանալու հոգալ այդ երեխայի կարիքները։ Բնակարաններն անհասանելի են հասարակ քաղաքացիների համար՝բնակարաններ են ձեռք բերում ՔՊ-ականներն ու նրանց հարազատները։ Փաշինյանը պետք է իր սիրելի հեծանիվը վարի Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերով, որպեսզի տեսնի, թե ինչպիսի արտագաղթ է՝գյուղերը մահանում են։ Փաշինյանի ու ՔՊ-ի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ձախողման, քանի որ նրանք միայն կարողանում են կազմաքանդել ոլորտներ և հարստանալ։ Ադրբեջանը խոսում է ՀՀ-ում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին՝Փաշինյանն ու թիմը լռում են, իսկ լռությունը համաձայնության նշան է։ Ալիևը ցանկանում է փոխել ՀՀ-ի էթնիկ-կրոնական դեմքը՝Հայաստանը վերածել «Արևմտյան Ադրբեջանի» և քանի դեռ Երևանում ՔՊ-ականներն են իշխանության այդ հայակործան ծրագիրը մոտ է իրականացմանը։ ՀՀ-ում դեմոգրաֆիկ իրավիճակն աղետալի է՝ցածր ծնելիության և բարձր արտագաղթի պայմաններում։ Դեմոգրաֆիկ իրավիճակի շտկման հստակ ծրագիր պետք է մշակվի՝հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումով, սակայն դա հնարավոր է իրականացնել ապագայում՝դիլետանտ իշխանություններին հեռացնելուց հետո։

Անդրանիկ Պետրոսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև