Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | Իշխանությունը չմասնակցեց ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեց | Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ Հովասափյան | ՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր | Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան | Նիկոլ Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի (տեսանյութ) | ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով | Պրեմիերա. Հասմիկ Կարապետյան․ «Սեր Ասա» | Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․ «Հրապարակ» | Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» | Հարցազրույց չեմ տալիս. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դա մեր հայրենիքը չի, եթե ձեր հայրենիքն ա, գնացեք պահեք. Ղալումյանի վեճը՝ լրագրողի հետ

Լրահոս

Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ

Երեկ՝ հունվարի 6-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում, ինչի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այսօր՝ հունվարի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև վիրավորի, մասնակիցների և կրակոց արձակողի ինքնությունը:

Պարզվել է, որ երեկ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 18 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք  է առաջացել, որն այնուհետև շարունակվել է Տերյան փողոցում՝ Վանաձորի բնակիչներ 45-ամյա Միկիտ Մարկոսյանի, 43-ամյա Դավիթ Մարկոսյանի և 38-ամյա Տիգրան Էվոյանի միջև:

Այն տևել է մոտ 10-15 րոպե և վիճաբանության ժամանակ, ըստ ստացված օպերատիվ հավաստի տեղեկությունների՝ Մ. Մարկոսյանը իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Տ. Էվոյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք, ապա Մ. Մարկոսյանը իր կողմից շահագործվող «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքնայով դեպքի վայրից դիմել է փախուստի:

Տ. Էլոյանը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշնեով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև քննչական մարմնի կողմից հանձնարարական է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակին, որպեսզի հայտնաբերեն «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան:

Facebook
Twitter

Կարդացեք նաև