ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները. ձեռբակալում են NewDay-ի օպերատորին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ ԱԺ-ից ձեռբակալեցին NewDay.am-ի օպերատորին | Ուղիղ: Օպերատորի ձեռբակալության դեպքով Ռուբեն Մելիքյանը ոստիկանությունում է | Պուտինը կnրծանnւմ է Ռուսաստանը՝ Ուկրաինայի հարցում գործարքի չգնալով. կարծում եմ` ՌԴ-ն մեծ խնդիրներ է ունենալու. Թրամփ | Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, սա սուտ է. Հայկ Մարության | Սիսիանում տղամարդը նռնшկ է նետել բնակչի տան ուղղությամբ | Բոլորս էլ սխալվում ենք. Ալեն Սիմոնյանը՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է» գրառման մասին | Ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ | Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան | ՈւՂԻՂ. Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս | Ինչ իրավիճակ է ճանապարհներին | ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից | Ես էլ ասեմ՝ կողմ ըլլալով դեմ եք, դեմ ըլլալով՝ կողմ եք, Դուք հո դաշնակցակա՞ն չեք, դուրներդ կգա՞. լեզվակռիվ` ԱԺ-ում | Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ․ Մեսրոպ Մանուկյան | Սխալ հաշվարկված գույքահարկի տույժերն ու տագանքները քաղաքացիները չեն վճարի. Կադաստրի կոմիտեի նախագահ

Լրահոս

Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները. Ցուկերբերգ

Ամերիկյան Meta ընկերությունը կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները՝ Facebook-ում, Instagram-ում և Meta-ի այլ հարթակներում ազատ արտահայտվելու հնարավորությունը վերականգնելու համար, գրում է Fox News-ը` վկայակոչելով Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին:

«Մենք պատրաստվում ենք վերադառնալ մեր արմատներին և կենտրոնանալ սխալների նվազեցման, մեր քաղաքականության պարզեցման և մեր հարթակներում ազատ արտահայտման հնարավորության վերականգնման վրա: Ավելի կոնկրետ՝  պատրաստվում ենք ազատվել փաստերի ստուգման ծրագրերից և դրանք փոխարինել Community Notes-ով, ինչպես որ X-ում է», — ասել է Ցուկերբերգը:

Meta-ի գլոբալ հարցերով գլխավոր տնօրեն Ջոել Կապլանը Fox News-ին ասել է, որ «սա հիանալի հնարավորություն է վերականգնելու հավասարակշռությունը հօգուտ ազատ արտահայտման»:

«Ինչպես Մարկն ասում է ուղերձում, մենք վերադառնում ենք մեր արմատներին և ազատ արտահայտմանը», — ասել է Կապլանը:

Meta-ի երրորդ կողմի հետ փաստերի ստուգման ծրագիրը գործարկվել է 2016 թվականի ԱՄՆ ընտրություններից հետո և օգտագործվել է ընկերության հարթակներում՝ բովանդակությունը և ապատեղեկատվությունը կառավարելու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև