«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ է նշանակելու Ծովինար Թադևոսյանին, խիստ խռովություններ սկսվեցին քրեակատարողական ծառայությունում։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի որոշումից զարմացել է ողջ Ծառայությունը, ու կարծիք են հայտնել, որ կին բանտապետի նշանակումից խանդավառված է հատկապես կրիմինալ աշխարհը եւ կկարողանա շունչ քաշել, իսկ քրեակատարողական ծառայությունը պետք է կարողանա դիմակայել հանցավոր աշխարհին։
Նկատենք, որ Ծովինար Թադևոսյանը, մինչ այս պաշտոնը զբաղեցնելը, եղել է քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ»: