ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով | Հարցը սա է՝ ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգը զարգանա, թե ուզում ենք ունենալ իկարուսներ, գազելներ, հետո` հուսահատության գազելներ. Փաշինյանը՝ նոր համակարգի մասին | Կենտրոնական բանկը կարևոր հայտարարություն է տարածել | Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան | Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ | Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել | Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քայլող վտանգ ես, աղջիկ ջան»․ Անդրանիկ Քոչարյանը վախեցած է | Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին | ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ | Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը | «Շատ ես հպարտանալու քո Անահիտով, խոստանում եմ». Անահիտ Հակոբյանը մանկության լուսանկարներից է հրապարակել | Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Հովիկ Աղազարյանի կնոջմահը կապ ունի իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ | ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լրահոս

Լավ լուր՝ թոշակառուների համար․ Կառավարությունն ընդունեց որոշումը

Կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման ժամկետները կերկարաձգվեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ միջոցառման շահառուների թվի՝ 2022 թվականի միջին ամսականը կազմել է 44031, իսկ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝  2915 դրամ։ 2024 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշները կազմել են, համապատախանաբար, 257332 և 3395 դրամ:

2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 6.7 մլրդ դրամ։

«Երբեք հինգ տարում ՀՀ-ում այնքան թոշակ չի բարձրացվել, որքան բարձրացվել է վերջին 5 տարում։ Չի եղել նման բան։

Ասում են՝ դե հա, 36.000 դրամ չի։ Բա մենք մեղավոր ենք, որ կրկնապատկել ենք՝ 36.000 դրամ է դարձել։ Թող այնքան լիներ, որ կրկնապատկելուց 375.000 դրամ դառնար»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Ցանկացած անձ, ում անվամբ երբևէ բացվել է բանկային հաշիվ, Որոշման իմաստով կենսաթոշակառու է։ Մինչդեռ հնարավոր է, որ բանկային հաշիվը բացելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվի անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը կամ կենսաթոշակը վճարվի կանխիկ եղանակով։ Երկու դեպքում էլ հաշվետու ամսում անկանխիկ եղանակով կենսաթոշակ չի վճարվի և Որոշման տրամաբանության ներքո հետվճար չպետք է հաշվարկվի։ Ուստի նշված հասկացությունը հստակեցման կարիք ունի:

Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչի փոփոխության դեպքում հստակեցման կարիք ունի հետվճարի հաշվարկման և վճարման կարգը։

Որոշմամբ կարգավորված են մեկից ավելի բանկով կենսաթոշակի տարբեր տեսակներ վճարելու դեպքում հետվճարի հաշվարկման և վճարման կարգը։ Հստակեցման կարիք ունի նաև այն դեպքը, երբ անձը փոխում է կենսաթոշակ վճարող բանկը։

Որոշման N 2 հավելվածի 8-րդ կետով սահմանված է, թե որ բազաների հետ պետք է համադրել բանկերից ստացված տեղեկատվությունը, վճարման ցուցակ ձևավորելու համար, սակայն հստակեցված չէ, թե ինչպես պետք է կիրառել համադրման արդյունքները։ Ըստ այդմ, հստակեցման կարիք ունեն հետվճարի վճարման ցուցակը ձևավորելու կանոնները։

Որոշմամբ սահմանված կարգավորումների համաձայն՝ բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով հետվճարը բանկային հաշվին չփոխանցելու դեպքում շահառուի դիմումի հիման վրա հետվճարը իր սահմանած եղանակով (կանխիկ կամ անկանխիկ) շահառուին վճարում է բանկը՝ 12 ամսյա ժամանակահատվածում։ Այդ ժամկետից հետո չվճարված (շահառուի չդիմելու դեպքում) հետվճարի գումարը վերադարձվում է պետական բյուջե։ Ուստի այս մասով ևս Որոշումն անհրաժեշտ է լրամշակել»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև