ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ դեպքում Սուրեն Պապիկյանը կրակելու հրաման կտա | Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Hetq | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիսում եմ վարչապետի մոտեցումը` պետք չէ բանակը արհեստականորեն սրբագործել, հաճախ մանիպուլացվում է սա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքանով կպաշտպանի ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը Հայաստանին. հարց ՝ Պապիկյանին | «Ամեն ինչ անում եմ, որ բարձր տոնայնությամբ չխոսեմ երեխայի հետ». Լուսինե Թովմասյան | Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնшսպшն եղել | Ոչ մի երկիր չպետք է միջամտի Սիրիայի գործերին. Էրդողան | ՈՒՂԻՂ. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսը | Ապակի, միջատ՝ «Արտֆուդ»-ի պահածոներում. տնտեսավարողը կզգուշացվի, արտադրությունում վերահսկողական միջոցառում կիրականացվի | Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե’ ՌԴ-ի, թե’ Արևմուտքի, թե’ Իրանի հետ. Լևոն Զուրաբյան | «Արդեն 25 տարի է մեզ հետ չես». Լիլիթ Կարապետյանը եղբոր լուսանկարն է հրապարակել | Կիսիլյովի հաղորդումը կարող է արգելվել ՀՀ-ում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. Հայրապետյանը ՌԴ-ին բողոքի նոտայի մասին | Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Փաշինյա’ն, ես սրա համար չէի կանգնել ձեր կողքը 2018-ին, էս ի՞նչ ճոխություններ եք թույլ տալիս | Կարող ենք գործադուլ, դասադուլ անել, կամ ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, այն, ինչ արել ենք 2013-ին. Հայկ Մարության

Լրահոս

Կնքել Խաղաղության պայմանագիր, փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, լուծարել Մինսկի խումբը․ Փաշինյանի առաջարկը Ալիևին

Կնքել Խաղաղության պայմանագիր, փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը:

Փաշինյանը, տելեգրամյան գրառմամբ, ներկայացրել է ՀՀ առաջարկները Ադրբեջանին ու նաև թվել Ադրբեջանի պահանջները ՀՀ-ից․

«1. Արեւմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել Արեւմտյան Ադրբեջան:

2. Արեւմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան:

3. Արեւելյան Հայաստանը Իջեւանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւելյան Հայաստան:

4. Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձեւակերպման բերումով հենց ինքը փակում է որեւէ քննարկման հնարավորություն, որովհետեւ ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արեւմտյան Ադրբեջանի» եւ այդ կարգի խոսույթներից:

5.Նախորդ կետում նշված հանգամանքների համապատկերում պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետության դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն:

6. Տարածաշրջանում երկարատեւ կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության առաջարկը հստակ է.

ա) փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից,

բ) Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի եւ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը,

գ) կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է,

դ) իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, լուծելով նաեւ Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով եւ Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետության տարածքով, համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների,

ե) հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել,

զ) ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը,

է) ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա,

ը) հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում,

թ) աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական եւ արդյունավետ իրագործման վրա,

ժ) սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւավորել,

ի) երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով,

լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն»

Facebook
Twitter

Կարդացեք նաև