Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել պատգամավորի մահվան կապակցությամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ չի հասնելու ոչ արտահերթ , ոչ հերթական ընտրությունների, հեռացնելու ենք. Արա Ռոստոմյան | Վթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ պատգամավորը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պшտերшզմից 5 պակաս Նիկոլը Աննայի հետ կրկեսով շրջում է. Աստղիկ Գալեյան | «Դահլիճը, որտեղ պիտի կայանար ներկայացումը, գտնվում է Փասադենայում». Մենչը չեղարկել է «Մենչի վերջը» մոնոներկայացումը | Ազատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվել | Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխին ջուր եմ լցրել, ուզենայի վնասեի՝ վզին կճտցնեի, կապտակեի, կթքեի երեսին | Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը, հաղթահարելով բոլոր մարտահրավերները. Դանիելյան | Խոշոր հրդեհ՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ ավտոմեքենա է այրվել | Սևանա լճում ձկնագողության դեպքեր են հայտնաբերվել | Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել | Գործարկվել է Ադրբեջանում պահվnղ հայերի վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խпւլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին | Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը

Լրահոս

Վեր կա՛ց, աշխատիր. եթե դու չես ուզում աշխատել, աղքատությունը քո ընտրությունն է. Նիկոլ Փաշինյան

Մեր խնդիրն է աղքատությունը և ծայրահեղ աղքատությունը հաղթահարել, մարդը լսում է, ասում է դիվանս բերեք պառկեմ, որ հեսա կառավարությունը մեր ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու է։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մարդուն պիտի շատ ուղիղ ասենք հարգելիս, եթե դու աշխատունակ ես, ուրեմն դու քո աղքատությունը դու ինքդ պետք է հաղթահարես քո աշխատանքով։ Եթե դու չես ուզում աշխատես, աղքատությունը քո ընտրությունն է, ոչ մեկ պարտավոր չէ գնա առավոտից իրիկուն աշխատի, որ դու քո յոթ անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես ու սերիալ նայես:

2018 թվին ես տեղեկանք եմ ունեցել, որ  «Բրաբուսով» մարդը նպաստ է ստացել Հայաստանի Հանրապետությունում։ Մարդը ամսական 700 հազար վարկ է փակում և «Փարոս»-ից սոցիալական նպաստ է ստանում, ինձ ասել են մարդկանց մասին չես մտածում, սա աբսուրդ է: Ավելին, մի անգամ ասել եմ, որ ես չեմ հասկանում, որ Մաշտոցի պողոտայի վրա երեք սենյականոց բնակարան ունեցող մարդը ասում է ինձ պիտի նպաստ տաք։ Երևանի հազարավոր բնակիչներ իրենց բնակարանը վարձով տվել են ուրիշի, իրենք գնացել են մի տեղ, առոք-փառոք ապրում են։ Մարդը աշխատի, կապրի, չաշխատի, դա իր ընտրությունն է։ Մարդիկ հազարավոր կիլոմետր կտրում են, գալիս են այստեղ, աշխատում են, փողի կեսը տուն են ուղարկում, այդ ո՞նց է իրենց համար այստեղ աշխատելը ձեռ է տալիս, ձեզ՝ ձեռ չի տալիս։

Նա, ով չի ուզում աշխատի, աղքատությունն իր ընտրությունն է, մենք իրեն պետք է օգնենք, որ ինքը կրթություն ստանա, վերապատրաստվի, մասնագիտություն ստանա, մենք իրեն պետք է օգնենք աշխատանքի շուկայում աշխատանք գտնի, եթե ոչ, աղքատը աղքատ է, իր խնդիրն է, ո՞վ ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք, ինքն է իր աղքատության պատասխանատուն, թող դպրոցում սովորեր, թող համալսարանում սովորեր, չի սովորել, հիմա թող սովորի»,- ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031