ԵՄ-ի հետ ծրագրերը մեզ օգնել են Արցախից տեղահանվածների հումանիտար աջակցության ծրագրերն իրականացնել. նախարար | Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր մաքսային միությունների, անհամատեղելի են. Արտակ Զեյնալյան | Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի | Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ | Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | ՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ | Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձե | Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է անում չխոչընդոտել ֆրանսիական ընկերությունների զարգացմանը | ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի. Թաթոյան | Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

Լրահոս

Կրեմլում կասկածում են, որ ՀՀ-ն կկարողանա միաժամանակ և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ անդամ լինել

Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել և՛ Եվրամիության (ԵՄ), և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Հիպոթետիկորեն երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելն ուղղակի անհնար է։ Այստեղ մի մաքսային տարածք է, ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մի գոտի, այնտեղ՝ այլ նորմեր», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։

«Կառավարության դիրքորոշումն այն է, որ կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը, բայց ուզում եմ նաև արձանագրենք, թե ինչ է սա նշանակում: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին բառի հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելը չի կարող լինել օրենքի և կառավարության որոշման մակարդակով: Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով: Եթե նույնիսկ մենք հիմա կայացնենք  ԵՄ-ին կամ վերպետական որևէ կազմակերպության անդամագրվելու որոշումը, մեր սահմանադրության համաձայն, կարելի է  կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով: Սցենարներից որևէ մեկի պարագայում ՀՀ-ն ԵՄ-ի անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե, և մեր սահմանադրությամբ նախատեսված կարգով և  հանրաքվեի մասնակիցների սահմանված չափով  կողմ ձայներ կստացվեն»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել էր, որ այս օրենքի ընդունման պարագայում պետք է ունենալ գործողությունների որոշակի պատկերացում:

«Այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ-ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում, և որը մենք ենք պատկերացնում, ու մենք պետք է իրար հետ  ճանապարհային քարտեզ մշակենք: Մինչև այդ քարտեզի ստեղծումը, ՀՀ-ն որևէ այլ գործողություն չունի անելու, սա ասում եմ հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար»,- ընդգծել էր Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև