ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից | Ես էլ ասեմ՝ կողմ ըլլալով դեմ եք, դեմ ըլլալով՝ կողմ եք, Դուք հո դաշնակցակա՞ն չեք, դուրներդ կգա՞. լեզվակռիվ` ԱԺ-ում | Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ․ Մեսրոպ Մանուկյան | Սխալ հաշվարկված գույքահարկի տույժերն ու տագանքները քաղաքացիները չեն վճարի. Կադաստրի կոմիտեի նախագահ | Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | Իշխանությունը չմասնակցեց ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեց | Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ Հովասափյան | ՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր | Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան | Նիկոլ Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի (տեսանյութ) | ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով | Պրեմիերա. Հասմիկ Կարապետյան․ «Սեր Ասա»

Լրահոս

ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման եռամսյա դասընթացներ։
Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք չունեն մանկավարժի որակավորում։
Վերապատրաստման եռամսյա դասընթացի վճարը կազմում է 210.000 ՀՀ դրամ (1 կրեդիտը՝ 7000 ՀՀ դրամ)։
Դիմումներն ընդունվում են 2025 թ. հունվարի 10-ից մինչև հունվարի 20-ը՝ ժամը 10։00-16։00-ն։
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
 • անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
 • բարձրագույն կրթության դիպլոմ (բնօրինակը և պատճենը),
 • մեկ լուսանկար,
 • վճարման կտրոնը։
Դասընթացն անցկացնում և համակարգում է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը։
Փաստաթղթերն ընդունվում են ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում։
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 52ա, 207 սենյակ
Հեռ.՝ (+374 60) 710 616, (+374 98) 330 031, (+374 91) 575 942
Էլհասցե՝ mane.alexanyan@ysu.am, armenuhi.ashikyan@ysu.am
Facebook
Twitter

Կարդացեք նաև