ԵՄ-ի հետ ծրագրերը մեզ օգնել են Արցախից տեղահանվածների հումանիտար աջակցության ծրագրերն իրականացնել. նախարար | Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր մաքսային միությունների, անհամատեղելի են. Արտակ Զեյնալյան | Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի | Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ | Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | ՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ | Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձե | Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է անում չխոչընդոտել ֆրանսիական ընկերությունների զարգացմանը | ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի. Թաթոյան | Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

Լրահոս

Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են

Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են հետևողական միջոցառումներ իրականացնել ապօրինի ձկնորսության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Համատեղ միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին Ճամբարակ համայնքի հարակից Սևանա լճում հայտնաբերված ձկնորսական նավակում եղել է սիգ տեսակի 135 ձուկ՝ ընդհանուր 54 կիլոգրամ:

Ծովագյուղի 24 և 31 տարեկան բնակիչները հայտնել են, որ իրենք են որսացել ձկները։

Ձկնորսական նավակը և ձկները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։

Նույն տարածքում ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի բնակիչ, 52-ամյա տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահում նկատել են սիգ տեսակի 134 ձուկ՝ ընդհանուր 38 կիլոգրամ։ Տղամարդը հայտնել է, որ ձկները գնել է Փամբակ բնակավայրի տարածքում անծանոթ անձից։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև