Հայտնի է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերայի օրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինպե՞ս է Փաշինյանը ազգային հերոսի կոչում տալիս, հետո արժեզրկում այն | ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ են անելու ԱՄՆ սահմանային պարեկները Հայաստանում | ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ դեպքում Սուրեն Պապիկյանը կրակելու հրաման կտա | Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Hetq | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիսում եմ վարչապետի մոտեցումը` պետք չէ բանակը արհեստականորեն սրբագործել, հաճախ մանիպուլացվում է սա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքանով կպաշտպանի ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը Հայաստանին. հարց ՝ Պապիկյանին | «Ամեն ինչ անում եմ, որ բարձր տոնայնությամբ չխոսեմ երեխայի հետ». Լուսինե Թովմասյան | Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնшսպшն եղել | Ոչ մի երկիր չպետք է միջամտի Սիրիայի գործերին. Էրդողան | ՈՒՂԻՂ. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսը | Ապակի, միջատ՝ «Արտֆուդ»-ի պահածոներում. տնտեսավարողը կզգուշացվի, արտադրությունում վերահսկողական միջոցառում կիրականացվի | Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե’ ՌԴ-ի, թե’ Արևմուտքի, թե’ Իրանի հետ. Լևոն Զուրաբյան

Լրահոս

Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղը ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան

2006 թվականին եղել եմ խորհրդարանի պատգամավոր, այդ ժամանակ կառավարությունը փորձեր անում փոխել օրներգը` բերելով Արամ Խաչատրյանի՝ Խորհրդային Հայաստանի օրհներգը: Երկար քաղաքական պայքար եղավ խորհրդարանում, ՀՅԴ խմբակցությունով հաջողեցինք տապալել կառավարության այդ նախաձեռնությունը, և շատ ուրախ եմ, որ թույլ չենք տվել, որ օրհներգը փոխվի: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Դիմելով Սիսակ Գաբրելյանին՝ Մանուկյանն ասաց.

«Պարոն Գաբրիելյան, ասում եք, որ ՀՀ կառավարության որոշմամբ օրներգն օրենքով նախատեսված  դեպքերում կարող է օգտագործվել նաև կրճատ տարբերակով։ Մարզական խաղեր, պարգևատրման արարողությունների դեպքում լրիվ հասկանալի է, բայց հիմա որտե՞ղ է երաշխավորությունը, որ կառավարությունը գրեթե բոլոր արարողակարգերի համար չի հաստատի մեկ քառատողով օրհներգի կատարում։ Այսինքն, լայն հնարավորություն եք տալիս կառավարությանը, որ ուղղակի մենակ խորհրդարանի նստաշրջանի բացմանն ամբողջությամբ կատարվի, մնացած բոլորում չկատարվի։ Եթե այս օրենքն ընդունվեց, խորհրդարանի դահլիճում պետք է կատարվի «Մեր հայրենիքը», ես էլն որպես Գեղամ Մանուկյանն որոշում եմ քառատողերի հերթականությունը փոխել, այսինքնն օրենքը խախտել, դրա համար կա՞ նախատեսված  պատասխանատվություն»,- ասաց Մանուկյանը:

Արձագանքելով՝ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենքում նշված է, որ այն ենթադրում է որոշակի պատասխանատվություն:

«Դուք եք նշել, որ օրհներգը կարճ տարբերակով որոշ միջոցառումների ժամանակ հնչել է նշված տարբերակով ու հավանության է արժանացել հանրության կողմից։ Ես հասկանում եմ, որ քանի որ կառավարությունը չուներ պաշտոնական ձայնագրություն, ճաշակին համապատասխան Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրինակ տեղերը փոխեն, կամ Ալեն Սիմոնյանը, մի հատ ինչ-որ փոքր երգչախումբ է գտել ու այս խեղճ մարդկանց էլ՝ Քննչական կոմիտե, ԱԱԾ, Ազգային ժողով, ամեն տեղ տանում են և խախտելով Հայաստանի Հանրապետության օրենքը՝ արդեն փոխված հերթականությամբ վերջին ամիսներին հնչեցնում են և հպարտանում են, որ իրենք վարչական իրավախախտում են արել, բայց դե գիտեք, Հայաստանում դա  արդեն սովորական է»,- շարունակեց Գեղամ Մանուկյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև