ՈՒՂԻՂ. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսը | Ապակի, միջատ՝ «Արտֆուդ»-ի պահածոներում. տնտեսավարողը կզգուշացվի, արտադրությունում վերահսկողական միջոցառում կիրականացվի | Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե’ ՌԴ-ի, թե’ Արևմուտքի, թե’ Իրանի հետ. Լևոն Զուրաբյան | «Արդեն 25 տարի է մեզ հետ չես». Լիլիթ Կարապետյանը եղբոր լուսանկարն է հրապարակել | Կիսիլյովի հաղորդումը կարող է արգելվել ՀՀ-ում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. Հայրապետյանը ՌԴ-ին բողոքի նոտայի մասին | Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Փաշինյա’ն, ես սրա համար չէի կանգնել ձեր կողքը 2018-ին, էս ի՞նչ ճոխություններ եք թույլ տալիս | Կարող ենք գործադուլ, դասադուլ անել, կամ ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, այն, ինչ արել ենք 2013-ին. Հայկ Մարության | Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարար | ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությունը ՌԴ-ն խանդով կընդունվի, իսկ Իրանը կհասկանա, եթե Հայաստանը ճիշտ աշխատի Թեհրանի հետ. քաղաքագետ | Մոսկվան ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ | ՈՒՂԻՂ. Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման դեմ ակցիա է անում | Դժբախտ ավարտով վիճաբանություն՝ հարևանների միջև | «Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ Զելենսկի | ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում ապoրինի պահվnղ hայերին

Լրահոս

Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ գործն ավարտական փուլում է՝ եզրափակիչ ելույթների։ Մեղադրողը և տուժող կողմը ներկայացրել են եզրափակիչ ելույթները՝ միջնորդելով մեղավոր ճանաչել Հարությունյանին։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին նշանակված դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը եզրափակիչ ելույթով հանդես կգա, ինչից հետո դատարանը կհրապարակի վերդիկտը։

Սիմոնյանը հայտնեց, որ դատարանում հարցաքննված մոտ 50 վկաների ցուցմունքներն ամբողջությամբ Ջալալ Հարությունյանի դեմ են եղել։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։

Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև