ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից | Ես էլ ասեմ՝ կողմ ըլլալով դեմ եք, դեմ ըլլալով՝ կողմ եք, Դուք հո դաշնակցակա՞ն չեք, դուրներդ կգա՞. լեզվակռիվ` ԱԺ-ում | Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ․ Մեսրոպ Մանուկյան | Սխալ հաշվարկված գույքահարկի տույժերն ու տագանքները քաղաքացիները չեն վճարի. Կադաստրի կոմիտեի նախագահ | Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | Իշխանությունը չմասնակցեց ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեց | Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ Հովասափյան | ՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր | Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան | Նիկոլ Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի (տեսանյութ) | ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով | Պրեմիերա. Հասմիկ Կարապետյան․ «Սեր Ասա»

Լրահոս

Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան

Չեմ կարծում, որ իրավական վեճերը կխանգարեն խաղաղության գործընթացին,  իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճ և տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ, միջազգային իրավունքով նախատեսված ճանապարհով և եղանակով, դա նաև ուժի կիրառում բացառել է նշանակում, պատերազմ կանխարգելել է նշանակում և այլն: Օրինակ, Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնած և  արդարադատության միջազգային դատարանում քննվող ռասսյաական խտրականության բոլոր ձեևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա ընթացող վեճը միտված է պատերազմը կանխարգելելու»,- ասաց նա:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով, իրավական վեճերը միտված են ամրապնդելու խաղաղության ճանապարհը:  Բնականաբար, նաև գիտեք, որ Ադրբեջանն էլ ունի Հայաստանին դեմ գործեր, մենակ Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի, և այստեղ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչու են իրենք գաղափար առաջ քաշում դատական պրոցեսները դադարեցնելու մասին:

Կիրակոսյանը նախընտրեց չմեկնաբանել, թե արդյոք, միտում տեսնում է Հայաստանի կողմից հայցերը հետ կանչելու վերաբերյալ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև