ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով | Հարցը սա է՝ ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգը զարգանա, թե ուզում ենք ունենալ իկարուսներ, գազելներ, հետո` հուսահատության գազելներ. Փաշինյանը՝ նոր համակարգի մասին | Կենտրոնական բանկը կարևոր հայտարարություն է տարածել | Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան | Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ | Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել | Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քայլող վտանգ ես, աղջիկ ջան»․ Անդրանիկ Քոչարյանը վախեցած է | Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին | ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ | Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը | «Շատ ես հպարտանալու քո Անահիտով, խոստանում եմ». Անահիտ Հակոբյանը մանկության լուսանկարներից է հրապարակել | Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Հովիկ Աղազարյանի կնոջմահը կապ ունի իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ | ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լրահոս

Սոցցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. ԴԱՀԿ

Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս մասին հայտնում են ԴԱՀԿ-ից:

«Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի որոշմամբ պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման, Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքի սահմանափակումը։

Այն է՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի արգելք նախատեսող դատական ակտի հիման վրա հարկադիր կատարողն իր որոշմամբ սահմանափակում է Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքը:

2. Ծառայության համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքը սահմանափակելու մասին, եթե ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտը հնարավոր չէ կատարել առանց հետախուզվող անձի անձնական մասնակցության, և նրան հայտնաբերելու ուղղությամբ հարկադիր կատարողի ձեռնարկած՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն։

3. Դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում և որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումին կից ներկայացված նյութերի հիման վրա, դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել, բայց վերաքննիչ դատարանի դատական ակտով որոշման կատարումը կասեցվել չի կարող։

4. Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակումը հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում է հետախուզումը դադարեցնելուց կամ ելքի իրավունքը սահմանափակելու մասին դատարանի որոշումը վերացվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։

5. Հարկադիր կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակման և դրա վերացման մասին անհրաժեշտ տվյալներն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում Կառավարության սահմանած կարգով մուտքագրում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ։

Տեղեկացնում ենք նաև, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի արգելքը կարգավորվելու է բացառապես նշված կարգավորումների համատեքստում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև