Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք | ԵՄ-ի հետ ծրագրերը մեզ օգնել են Արցախից տեղահանվածների հումանիտար աջակցության ծրագրերն իրականացնել. նախարար | Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր մաքսային միությունների, անհամատեղելի են. Արտակ Զեյնալյան | Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի | Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ | Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | ՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ | Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձե | Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է անում չխոչընդոտել ֆրանսիական ընկերությունների զարգացմանը | ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի. Թաթոյան

Լրահոս

Դիլիջանի նախկին ղեկավարի եղբորորդիները 16 հազար դոլարի դիմաց նպաստել են՝ 800 քմ հողամասն օտարվի իրենց ցանկալի անձին․ դատախազը գործը հանձնել է դատարան

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը: Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ մակերեսով հողամասն աճուրդի միջոցով օտարվի իրենց ցանկալի անձին:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ս.-ն և Ա.Ս.-ն 2020 թվականի ամռանն իրենց մտերիմ Հ.Մ.-ից տեղեկանալով, որ նա Դիլիջան համայնքում հողամաս ձեռք բերելու մտադրություն ունի, նրանից պահանջել են 16 հազար ԱՄՆ դոլար՝ պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու միջոցով վերոնշյալ հողամասն աճուրդով նրան օտարելու համար:

2020 թվականի հուլիսի 6-ին, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ, 800 քմ մակերեսով հողամասը 2 միլիոն դրամ մեկնարկային գնով դրվել է աճուրդի: Աճուրդին մասնակցել են Հ.Մ.-ի երկու մտերիմները. աճուրդում հաղթող է ճանաչվել նրանցից մեկը՝ 2 միլիոն 205 հազար դրամ գնային առաջարկով: Հողամասի աճուրդից հետո, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ա.Ս.-ն և Վ.Ս.-ն հանդիպել են Հ.Մ.-ին և նրանից ստացել 16 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 7 միլիոն 762 հազար դրամ:

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 28-ին Ա.Ս.-ի և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու դիմաց առանձնապես խոշոր չափերով գումար ստանալը):

2024 թվականի դեկտեմբերի 27-ին հաստատվել է Ա.Ս.-ի ու Վ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև