Ինչ իրավիճակ է ճանապարհներին | ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից | Ես էլ ասեմ՝ կողմ ըլլալով դեմ եք, դեմ ըլլալով՝ կողմ եք, Դուք հո դաշնակցակա՞ն չեք, դուրներդ կգա՞. լեզվակռիվ` ԱԺ-ում | Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ․ Մեսրոպ Մանուկյան | Սխալ հաշվարկված գույքահարկի տույժերն ու տագանքները քաղաքացիները չեն վճարի. Կադաստրի կոմիտեի նախագահ | Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | Իշխանությունը չմասնակցեց ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեց | Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ Հովասափյան | ՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր | Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան | Նիկոլ Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի (տեսանյութ) | ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով

Լրահոս

Փաշինյանն ԱԺ-ին խնայե՞լ է. ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են ոչ թե 90, այլ 24 %-ով

ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում առկա 42 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել է 10-ը։ Տեղեկությունը հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Ավելի վաղ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել` դրանք կրճատելով 80-90 տոկոսով։

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա վերջին առանց երկար–բարակ մտածելու ծայրից ծայր «խազեր քաշեց» ՀՀ գերատեսչությունների ծառայողական մեքենաների վրա, ինչի հետևանքով այս տարի մի շարք նախարարությունների և այլ գերատեսչությունների ծառայողական մեքենաների թիվը կդառնա 1։

Ստացվում է` ԱԺ հաշվեկշռում առկա ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են 24 %-ով, այլ ոչ թե մյուս գերատեսչությունների պես 80–90 %–ով։ Հարցին, թե ավտոտնտեսությունում ինչ մակնիշի մեքենաներ կան, և արդյոք առկա են էլեկտրամոբիլներ, ԱԺ մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխատակազմին սպասարկող էլեկտրամոբիլներ առկա չեն։

«Մեքենաները «Toyota Prado», «Toyota Camry», «Nissan Sentra», «Renault Dokker», «Nissan X-Trail», «Nissan Urvan», «Toyota Hiace», «Բեռնատար GAZ», «Mercedes- Benz Sprinter», «Land Cruiser Prado», «BMW» մակնիշի են։ Նշենք նաև, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահին սպասարկող ավտոմեքենան կրճատված մեքենաների ցանկում ընդգրկված չէ»,–հայտնել են մամուլի ծառայությունից։

Հավելենք, որ Sputnik Արմենիան հարցումներ էր ուղարկել և պարզել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության 15 մեքենաներից 14–ը ենթակա են կրճատման, առողջապահության նախարարության 9 մեքենաներից կկրճատվի 8–ը, Շրջակա միջավայրի նախարարությունը կզրկվի առկա 14 մեքենաներից 13–ից և այլն։ Մի քանի նախարարություններում կրճատման գործընթացը դեռ չի ավարտվել։

Հիշեցնենք` Փաշինյանը հայտարարել էր, որ վերցրել է գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր քաշել։ Նա նշել էր, որ իր այդ որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց դրա պատճառն այն է, որ գործընկերները ժամանակին չեն արձագանքել իր նախկին հրահանգին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև