Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել պատգամավորի մահվան կապակցությամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ չի հասնելու ոչ արտահերթ , ոչ հերթական ընտրությունների, հեռացնելու ենք. Արա Ռոստոմյան | Վթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ պատգամավորը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պшտերшզմից 5 պակաս Նիկոլը Աննայի հետ կրկեսով շրջում է. Աստղիկ Գալեյան | «Դահլիճը, որտեղ պիտի կայանար ներկայացումը, գտնվում է Փասադենայում». Մենչը չեղարկել է «Մենչի վերջը» մոնոներկայացումը | Ազատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվել | Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխին ջուր եմ լցրել, ուզենայի վնասեի՝ վզին կճտցնեի, կապտակեի, կթքեի երեսին | Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը, հաղթահարելով բոլոր մարտահրավերները. Դանիելյան | Խոշոր հրդեհ՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ ավտոմեքենա է այրվել | Սևանա լճում ձկնագողության դեպքեր են հայտնաբերվել | Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել | Գործարկվել է Ադրբեջանում պահվnղ հայերի վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խпւլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին | Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը

Լրահոս

Ամերիկայի հայկական համագումարը կանգնած է Լոս Անջելեսում հրդեհից տուժածների կողքին. հայտարարություն

Լոս Անջելեսի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհների ժամանակ Ամերիկայի հայկական համագումարն իր աղոթքներն է ուղղում համագումարի ընտանիքին, ընկերներին և աջակիցներին, բոլոր տուժածներին ու կանգնած է նրանց կողքին:

Արմենպրեսի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Ամերիկայի հայկական համագումարը:

Հրդեհները ողբերգականորեն հանգեցրել են զոհերի, վիրավորների և հազարավոր տների, դպրոցների և ձեռնարկությունների կորստի:

«Հայկական համայնքի և Լոս Անջելեսի շրջանի կորուստները խորն ազդեցություն են թողել բոլորիս վրա։

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝ արձագանքելու հսկայական հրդեհներին՝ պաշտպանելու մեր համայնքները: Համագումարը կանգնած է տուժածների կողքին»,–ասված է հայտարարությունում:

Համագումարը ցանկ է ներկայացրել՝ շտապ օգնության աջակցության, ապաստարանի և համայնքային ռեսուրսների մասին տեղեկությունների համար:

Հարցերի կամ աջակցության կարիքի դեպքում կարելի է դիմել Ամերկայի հայկական համագումարի արևմտյան շրջանի տնօրեն Դավիթ Օջակյանին՝ dojakian@aaainc.org էլ․ հասցեով:

Լոս Անջելեսի շրջանի արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն և ռեսուրսներ, ներառյալ ապաստարաններ– https://lacounty.gov/emergency/։

Լոս Անջելես քաղաքի ռեսուրսներ՝ արդի տեղեկատվության համար– emergency.lacity.gov/updates։

Ամերիկյան Կարմիր խաչի ապաստարաններ և աղետների դեպքում աջակցության ծառայություններ– https://www.redcross.org/get-help/disaster-relief-and-recovery-services/find-an-open-shelter.html

FEMA/Աղետներին դեպքում աջակցության ծառայություն.

· Շարունակվող անտառային հրդեհներից տուժած բնակիչները և ձեռնարկությունները կարող են սկսել օգնության համար դիմել www.DisasterAssistance.gov կայքում կամ զանգահարելով 800-621-FEMA (3362) կամ օգտվելով FEMA App հավելվածից:

· Օգնությունը ներառում է տեղահանման աջակցություն մինչև 14 օր՝ օգնելով հոգալ հյուրանոցի ծախսերը նրանց համար, ովքեր ստիպված են տարհանվել, 770 ԱՄՆ դոլար՝ առաջին անհրաժեշտության պարագաների համար և ավելի մեծ ուղղակի դրամաշնորհներ՝ հիմնական ծախսերը, բժշկական կտրոնները, մեքենաների և այլ ծախսեր հոգալու համար: Փոքր բիզնեսի կառավարման ցածր տոկոսադրույքով վարկերը հասանելի են փոքր բիզնեսի սեփականատերերի և բնակիչների համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031